
««Լիվերպուլի» հետ դերբին շատ ավելի նշանակալից է «Մանչեսթեր Յունայթեդի» համար, քան «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղերը». Պոլ Պոգբա

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան համեմատել է «Լիվերպուլի» և «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղերի նշանակությունը:
«Այս հակամարտության պատմությունը բոլորին քաջ հայտնի է: «Լիվերպուլի» հետ խաղերը շատ ավելի նշանակալից են, քան «Մանչեսթեր Սիթիի» հետ դերբին: Մթնոլորտն այս խաղերում առանձնահատուկ է:
Մենք ցանկություն ունենք հաղթելու յուրաքանչյուր մրցակցի, բայց «Լիվերպուլի» հետ խաղերը յուրահատուկ են»,- ասել է Պոգբան ВВС-ի եթերում:
«Մանչեսթեր Յունայթեդը» կխաղա «Լիվերպուլի» հետ հունվարի 15-ին, Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի շրջանակներում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը