
«Բարսելոնան», «Յուվենթուսը» և ՊՍԺ-ն հավակնություններ ունեն «Լիվերպուլի» կիսապաշտպան Ադամ Լալանայի նկատմամբ

Եվրոպայի մի շարք թոփ-ակումբներ աչք են դրել «Լիվերպուլի» կիսապաշտպան Ադամ Լալանայի վրա:
Ինչպես հաղորդում է հեղինակավոր The Times պարբերականը, 28-ամյա Լալանայի համար պայքարի մեջ են մտել միանգամից 3 խոշոր ակումբներ: Խոսքը գնում է «Բարսելոնայի», ՊՍԺ-ի և «Յուվենթուսի» մասին:
Լալանան «Կարմիրների» կազմում հանդես է գալիս 2014 թվականից: Դրանից առաջ նա պաշտպանել է «Բորնմութի» և «Սաութհեմփթոնի» գույները:
2013 թվականից Ադամը հրավիրվում է Անգլիայի հավաքական: Ազգային թիմում նա անցկացրել է 27 հանդիպում և դարձել է 1 գոլի հեղինակ:
Ընթացիկ մրցաշրջանում Լալանան «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 18 հանդիպում ԱՊԼ-ի շրջանակներում, խփել է 7 գոլ և դարձել է 7 գոլային փոխանցման հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը