 
                        Ռոնալդուի շնորհիվ Խամեսը կմնա Մադրիդի «Ռեալում»
 
                                    Իսպանական Marca-ն տեղեկացնում է, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեծապես նպաստել է, որպեսզի Խամես Ռոդրիգեսը որոշում կայացնի մնալ ակումբում:
Ըստ աղբյուրի՝ Ռոնալդուն և Խամեսը երկար զրուցել են, ինչից հետո Խամեսը որոշել է մերժել Անգլիայից եկող շահավետ առաջարկները:
Հիշեցնենք, որ Խամես Ռոդրիգեսի ծառայություններով հետաքրքրված էին անգլիական գրեթե բոլոր գրանդները:
Սիրարփի Աղաբաբյան
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        