Կրասնոդարում միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել, բոլոր ուղևորները ՀՀ քաղաքացիներ են. մանրամասներ

Հունվարի 23-ին, ժամը 12.00-ին կապ է հաստատվել Պավլովի շրջանի կենտրոնական հանրապետական հիվանդանոցի վնասվածքաբանական բաժանմունքի հերթապահ բժշկի հետ, ով տեղակացրեց, որ ՃՏՊ-ից տուժած և ԲԿ-ում գտնվող 4 ՀՀ քաղաքացիների վիճակը բավարար է. Մհեր Քոթանջյանը հրաժարվել է հետագա բուժօգնությունից:

***

Հունվարի 22-ին, ժամը 14.27-ին ՌԴ ԱԻՆ հարավային մարզային կենտրոնի ՃԿԿ-ից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 11.55-ին Մ-29 ավտոճանապարհի 12-րդ կմ-ին (Պավլովի շրջան) տեղի է ունեցել ՃՏՊ:

«Mercedes-Benz» մակնիշի 27 UL 776 պետհամարանիշով (պատկանում է ՀՀ քաղաքացի՝ 1985 թ. ծնված Վանուշ Սահակյանին) միկրոավտոբուսը շրջվել է, ինչի հետևանքով 7 ՀՀ քաղաքացիներ հոսպիտալացվել են Պավլովի շրջանի կենտրոնական հանրապետական հիվանդանոց. տուժածների տվյալները ճշտվում են:

Ժամը 17.00-ին կապ է հաստատվել Պավլովի շրջանի կենտրոնական հանրապետական հիվանդանոցի ընդունարանի հերթապահ բժշկի հետ, ով տեղակացրեց, որ իրենց մոտ են հոսպիտալացվել 9 ՀՀ քաղաքացիներ՝ Վ. Սահակյանը, 1960 թ. ծնված Մուշեղ Մանուկյանը, 1984 թ. ծնված Կարեն Հակոբյանը, 1987 թ. ծնված Մհեր Քոթանջյանը, 1988 թ. ծնված Դավիթ Քոթանջյանը, 1987 թ. ծնված Արսեն Պողոսյանը, 1992 թ. ծնված Գևորիկ Դալլաքյանը, 1987 թ. ծնված Գարիկ Կոստանդյանը և 1983 թ. ծնված Հերմինե Բեկթաշյանը:

Ա. Պողոսյանը, Դ. Քոթանջյանը, Գ. Կոստանդյանը և Վ. Սահակյանը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել, Հ. Բեկթաշյանի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ մնացածինը (4 տուժած)՝ միջին ծանրության:

Տեսանյութեր

Լրահոս