Բաժիններ՝

Ռումինիայում բողոքի հակակառավարական ցույցեր են անցկացվում

Ողջ Ռումինիայի տարածքում անցկացվում են բողոքի ցույցեր, որոնց մասնակցում են տասնյակ հազարավոր մարդիկ։ Նրանք բողոքում են օրենքի դեմ, որի պատճառով կարող են համաներման արժանանալ փողերի լվացման ու իշխանության չարաշահման համար կալանավորված պաշտոնյաները, հայտնում է The Guardian-ը։

Ռումինիայի կառավարությունը ցանկացել է մեղմացնել հակակոռուպցիոն օրենքները՝ միաժամանակ համաներում հայտարարելով կոռուպցիոներներին, որոնք բանտերում են գտնվում։

Ինչպես կարծում են ցուցարարները, նման փոփոխությունները իշխանությունները ցանկանում են անելՌումինիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Լիվիա Դրագնյայի, որը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման ընտրություններում խարդախությունների մեղադրանքով և մեդիամագնատ Դանա Վոյկուլեսկուի համար, որը փողերի լվացման մեղադրանքով 10 տարվա բանտարկության է դատապարտվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս