Բաժիններ՝

««Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու շինարարությունը կավարտվի 2017թ. ապրիլին». Ահմեդ Արսլան

Երկու-երեք ամիս հետո կավարտվի «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղային ճանապարհի շինարարությունը։ Ակնկալվում է, որ ««Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու շինարարությունը կավարտվի այս տարվա մարտ-ապրիլ ամիսներին։

Այս մասին, ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության ու հեռահաղորդակցության նախարար Ահմեդ Արսլանը։
Նրա խոսքով՝ ի սկզբանե պլանավորվում էր երկաթուղին շահագործման հանձնել 2012-ին, սակայն կապալառուների միջև դատական հետաքննությունը ձգձգել է շինարարության ժամկետները։

Ինչպես նշել է Արսլանը, «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու շահագործումից հետո երկաթուղին կդառնա Չինաստանից Եվրոպա բեռների տարանցման ամենակարճ երթուղին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս