Բաժիններ՝

Չինաստանը ծնելիության ռեկորդ է սահմանել

2016թ. Չինաստանում ծնվել է 17.86 մլն մարդ, ինչը ծնելիության ամենաբարձր մակարդակն է 2000 թվականից ի վեր։ Այս մասին հայտնել է Չինաստանի առողջապահության և երեխաների պլանավորման հարցերով պետական կոմիտեն։

Համեմատության համար նշենք, որ 2011-2015թթ. միջին ծնելիությունը կազմել է 1.4 մլն մարդով պակաս։

Չինական իշխանությունները կարծում են, որ «մեկ ընտանիք, մեկ երեխա» քաղաքականությունը «շատ արդյունավետ էր»։

Չինաստանն իր ժողովրդագրական քաղաքականության մեջ փոփոխություններ արեց 2015թ. հոկտեմբերին։ Իշխող Կոմկուսը թույլատրեց ընտանիքներին ունենալ 2 երեխա։
«Մեկ ընտանիք՝ մեկ երեխա» քաղաքականությունը Չինաստանում ընդունվել էր 36 տարի առաջ: Այն վերաբերում էր երկրի բոլոր ընտանիքներին՝ բացառությամբ ազգային փոքրամասնությունների ու որոշ կրոնների ներկայացուցիչների:
Այդ քաղաքականության նպատակն էր բնակչության աճը զսպելը:

Սակայն նման քաղաքականությունը չտվեց ցանկալի արդյունքը: Ներկայում Չինաստանի բնակչությունը արագորեն ծերանում է:

ՄԱԿ-ի կանխատեսումներով՝ մինչև 2050 թվականը բնակչության ավելի քան մեկ քառորդի տարիքը բարձր կլինի 65-ից, իսկ երիտասարդ սերունդը պետք է կրի տարեցների մասին հոգ տանելու բեռը:

2 տարի առաւ Չինաստանի իշխանությունները մեղմեցին ընտանիքի պլանավորման խիստ կանոնները՝ թույլ տալով ընտանիքներին ունենալ 2 երեխա, եթե ծնողներից մեկը եղել է ընտանիքի միակ երեխան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս