Բաժիններ՝

Վրաստանի խորհրդարանում պահանջում են քննարկումներ հրավիրել «Գազպրոմի» հետ Հայաստան գազի տարանցման պայմանագրի վերաբերյալ

Վրաստանի խորհրդարանական փոքրամասնությունը պահանջում է փետրվարի 8-ին՝ գարնանային նստաշրջանի առաջին օրը, քաղաքական բանավեճեր կազմակերպել «Գազպրոմի» հետ Հայաստան գազամատակարարման վերաբերյալ կնքված համաձայնագրի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»։

Ինչպես լրագրողներին հայտնել է խորհրդարանական փոքրամասնության ղեկավարներից մեկը՝ Աերգո Ռատիանին, համապատասխան հայտարարությունը գրանցվելու է արդեն այսօր Վրաստանի խորհրդարանում։

«Այն բանից հետո, երբ Կախա Կալաձեն չեկավ խորհրդարան, ուրբաթ օրը մենք պահանջեցինք հրավիրել քաղաքական բանավեճեր՝ կապված «Գազպրոմի» թեմայի հետ, որպեսզի մեծամասնությունը պատասխաներ հարցին, թե ինչու են իշխանությունները ստորագրել հակապետական համաձայնագիրը։ Պահանջում ենք փետրվարի 8-ին այդ բանավեճերի անցկացում՝ գարնանային նստաշրջանի առաջին օրը»,- հայտարարել է Ռատիանին։

Վրացական կողմն ու «Գազպրոմ-էքսպորտը» կազմել էին նոր համաձայնագիր, որի համաձայն՝ Վրաստանը կստանա դրամական փոխհատուցում ռուսական գազի Հայաստան տարանցման դիմաց։

Ավելի վաղ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին բացասաբար էր գնահատել նոր պայմանագիրը, որը իր երկիրը կնքել է «Գազպրոմի» հետ և որը ենթադրում է դրամական փոխհատուցում ռուսական գազի Հայաստան տարանցման դիմաց:
Ավելի վաղ Վրաստանը ստանում էր Հայաստան ռուսական գազի տարանցման ծավալի 10 տոկոսը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս