Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ: Օրակարգային առաջին հարցով խորհուրդն անդրադարձել է Հանրային ծառայությունների մատուցման ոլորտում վարչական կոռուպցիայի հաղթահարման խնդիրներին: Զեկուցող «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Զադոյանն առաջարկել է ՀՀ-ում կրկին գործարկել հակակոռուպցիոն կենտրոններ և նշել, որ 2011 թվականից մինչ 2014-ն ընկած […]
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը մեկնարկելու է հունվարի 23-ին, որին մասնակցելու են նաև Ադրբեջանի ներկայացուցիչները:
«Անդրանիկն իրենց ընտանիքի երրորդ, կրտսեր որդին էր: Հայրն ընտանիքը պահում է արտագնա աշխատանքով, մեծ դժվարությամբ: Նրա երկու որդիները պատվով կատարել էին իրենց զինվորական պարտքը, իսկ Անդրանիկը պետք է զորացրվեր կես տարի անց: Նա դպրոցում աչքի էր ընկնում լավ առաջադիմությամբ, խելացի էր, սիրված ու հարգված էր թե ուսուցիչների, թե դասընկերների կողմից:
Հայաստանի և Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հույս են հայտնել, որ համատեղ ջանքերով երկու երկրների միջև համագործակցությունը կշարունակի առավել ընդլայնվել և խորանալ:
Հունվարի 22-ի օրվա երկրորդ կեսին, 23-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է թույլ ձյուն: 23-ի ցերեկը և 24-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 21-ին մասնակցել է պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին` նվիրված 2016թ. արդյունքների ամփոփմանը եւ 2017թ. անելիքներին:
Այսօր երկրում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ բանակը դարձել է երկրի թերևս միակ հենարանը, միակ հավասարակշիռ, վստահելի ուժը, իսկ այն ամուր թիկունքի կարիք ունի։
Հունվարի 21-ին, ժամը 12.28-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Բազմաղբյուր գյուղում:
Հունվարի 13-ին Երևանի մի բնակիչ ոստիկանության Շենգավիթի բաժնում հայտարարություն էր տվել, որ 2016 թ. դեկտեմբերի 27-ին իր ընկերուհին՝ 1990 թ. ծնված Ք. Ա.-ն, Բագրատունյաց փողոցից նստել է անհայտ տաքսի ավտոմեքենա և այլևս տուն չի վերադարձել:
Երկարատև սպասումից հետո Գյումրիում՝ Շուխյանների ընտանիքում եռյակ է ծնվել: Մարիանա, Արիանա և Արեն եռյակը լույս աշխարհ է եկել հունվարի 20-ին 20:00 սահմաններում Գյումրիի «Ավստրիական Մոր ու մանկան հիվանդանոց»-ում՝ կեսարյան հատումով:
Իտալիայում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով մահացել է 16 մարդ: Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ» գործակալությունը, ավտոբուսում եղել են 1418 տարեկան երեխաներ, պատանիներ:
Հունվարի 21-ին, ժամը 1.15-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 10 հասցեում տուն է այրվում:
Հունվարի 20-ին, ժամը 11.40-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1988 թ. ծնված Նարինե Ա.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հորդորում է զերծ մնալ ալբանական կոդով սկսվող հեռախոսազանգերին պատասխանելուց: Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այդ հեռախոսահամարներով հիմնականում զանգում են ու չեն խոսում:
ԱՄՆ նախագահի և առաջին տիկնոջ առաջին պարը:
Հունվարի 20-ին, ժամը 19.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Բաղրամյան պողոտայի թիվ 26 հասցեի մոտից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գոռ Պ.-ին:
«ԵԼՔ» դաշինքի համաժողովը՝ ուղիղ:
Ժամը 18։00-ի սահմաններում ոստիկանության Ջերմուկի բաժին ահազանգ է ստացվել, որ «Ջերմուկ Գրուպ» ընկերությունում տղամարդու դի կա։
Թուրքիայի Ազգային մեծ ժողովում 339 ձայնով հաստատվել է իշխող կուսակցության ներկայացրած սահմանադրական փոփոխությունների առաջարկը:
Հունվարի 20-ին, ժամը 18.35, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ թունավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 2 կանայք:
Ապրիլյան պատերազմի ժամանակ Մատաղիսում զոհված զինծառայող Գոռ Կիրակոսյանի ծննդյան օրն է։ Նա ժամկետային զինծառայության էր անցել 2014 թվականին։ Հոր՝ Կարապետ Կիրակոսյանի խոսքով՝ որդին մեծ ոգեւորությամբ է գնացել բանակ, շատ նվիրված էր։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Դատական համակարգի աշխատողի օրվա կապակցությամբ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ստեփանակերտ:
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը շնորհավորել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին երդմնակալության առթիվ և կոչ արել վճռական քայլեր ձեռնարկել հայամերիկյան հարաբերությունների զարգացման ուղղությամբ:
Հայկական ֆուտբոլի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Հենրիխ Մխիթարյանն, այսօր տոնում է ծննդյան 28-ամյակը:
ՀՀ Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Երևանի բնակիչ, 1960 թ. ծնված Արմեն Սուրմենելյանի սպանության դեպքի առթիվ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Հունվարի 21-ին, ժամը 04.05-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Կարմիր Աղեգ գյուղի մոտակայքում «Mitsubishi Grandis» մակնիշի ավտոմեքենայի մարտկոցը լիցքաթափվել է, հնարավոր չէ գործարկել շարժիչը, մեքենայում գտնվում է հղի կին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունվարի 20-ին, ժամը 23.31-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի խաչի մոտակայքում «BMW» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ:
Հունվարի 20-ին, ժամը 20.55-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին է զանգահարել 1960 թ. ծնված Հայկ Ս.-ն և հայտնել, որ Թումանյան փողոցի 37 շենքի 8 բնակարանի մոտ մարդ է մահացել: