«Նուբարաշեն» ՔԿՀ-ի առաջին հարկի խցում պահվող դատապարտյալներն ինքնակամ տեղափոխվել են այլ բանտախուց

 «Նուբարաշեն» ՔԿՀ-ի առաջին հարկի խցում պահվող դատապարտյալներն իրենց կամքով տեղափոխվել են 5-րդ հարկի բանտախուց:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ արդարադատության նախարարի հանձնարարականով ՀՀ ԱՆ վերահսկողական ծառայության ներկայացուցիչներն այցելել էին «Նուբարաշեն» ՔԿՀ՝ լրատվամիջոցներով դատապարտյալների խցերի տեղափոխությամբ պայմանավորված ինքնավնասման դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը ստուգելու և իրավիճակին համապատասխան գործողություններ ձեռնարկելու նպատակով: Ծառայության ներկայացուցիչները տեղում ծանոթացել են խնդրին, դատապարտյալներին ներկայացրել այլ խուց տեղափոխվելու հիմքերը, ինչի արդյունքում նրանք ինքնակամ տեղափոխվել են 5-րդ հարկի բանտախուց:

Ի դեպ, ինչպես ավելի վաղ հայտնել էր ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի անդամները ևս դիտարկել էին 5-րդ հարկի խցերը և որևէ առարկությամբ հանդես չէին եկել` կապված պահման պայմանների հետ: Միաժամանակ, հենց դիտորդական խմբի անդամներն ու որոշ դատապարտյալների պաշտպաններ էին մինչ այս  բարձրաձայնել դատապարտյալներինառաջին հարկի բանտախցից այլ խուց տեղափոխելու անհրաժեշտության մասին:    

ՀՀ ԱՆ տեղեկատվությանև հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեսանյութեր

Լրահոս