Հայտնաբերվել է «Պանորամա» հյուրանոցի տնօրենի դին
Երևանում հունվարի 22-ին 8.30 սահմաններում հայտնաբերվել է «Պանորամա» հյուրանոցի տնօրեն 44-ամյա Տիգրան Կալմուխյանի դին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն: