Բաժիններ՝

Աստանայում մեկնարկել են Սիրիայի խաղաղ կարգավորման վերաբերյալ բանակցությունները

Սիրիայի պաշտոնական իշխանությունների և զինված ընդդիմության պատվիրակությունները առաջին անգամ նստել են բանակցային սեղանի շուրջ Աստանայում, հայտնում է BBC-ն։

Միջոցառման մասնակիցները հանդիպել են կլոր սեղանի շուրջ։ Սիրիայի պաշտոնական իշխանությունների ներկայացուցիչները նստած են Իրանի և ՄԱԿ-ի պատվիրակությունների միջև, Սիրիայի ընդդիմության անդամները՝ ԱՄՆ-ի և Թուրքիայի։ Թուրքիայի հարևանությամբ նստել են Ռուսաստանի պատվիրակության անդամները։
Մամուլի համար բաց է եղել միայն բանակցությունների սկիզբը, ներկաներին ուղերձով դիմել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։

Ինչպես սպասվում է, բանակցություններում առաջինը ելույթ կունենան Դամասկոսի ներկայացուցիչները, հետո՝ սիրիական ընդդիմության ներկայացուցիչները, այնուհետ հնչելու են Ռուսաստնի, Թուրքիայի, Իրանի, ԱՄՆ-ի ու ՄԱԿ-ի հայտարարությունները։ Բացի այդ 7 պատվիրակություններից՝ հանդիպմանը ներկա է միայն Ղազախստանը։
Բանակցությունները հրավիրվել են ՌԴ-ի, Թուրքիայի և Իրանի նախաձեռնությամբ։ Աստանան հանդիպման վայր է ընտրվել որպես չեզոք հարթակ։

Ենթադրվում է, որ բանակցությունները կտևեն 1 օր, սակայն չի բացառվում, որ դրանք կարող են ձգձգվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս