
Ահազանգ՝ 16-ամյա աղջկա նկատմամբ բռնության գործադրմամբ սեռական հարաբերություն ունենալու մասին. պարզվում են հանգամանքները

ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 16-ամյա աղջկա հետ, բռնության գործադրմամբ, սեռական հարաբերություն ունենալու դեպքի հանգամանքերը:
Սիսիան քաղաքի անչափահաս՝ 16-ամյա բնակչուհուց հաղորդում է ստացվել առ այն, որ 2016թ. դեկտեմբերի 7-ին` ժամը 17:00-ի սահմաններում, Սիսիան քաղաքի 23-ամյա բնակիչը, նույն քաղաքում գործող ընկերություններից մեկի գրասենյակում, իր կամքին հակառակ, բռնություն գործադրելով, ձեռքով գլխին հարվածելով և բերանը փակելով, սեռական հարաբերություն է ունեցել իր հետ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվել դեպքի վայրի զննություն:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի իրական հանգամանքները բացահայտելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: