![](/banners/BeFunky-design.jpg)
Իլհամ Ալիևը հանդիպել է Մարոշ Շևչովիչի հետ
![](https://168.am/wp-content/uploads/2017/02/1dd40b40656ffd71b3d4fecf6326ec15.jpg)
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հանդիպել է Եվրահանձնաժողովի՝ էներգետիկ հարցերով փոխնախագահ Մարոշ Շևչովիչի հետ:
Այս մասին հայտնում է APA գործակալությունը՝ վկայակոչելով Ալիևի մամուլի ծառայությանը։
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են էներգետիկ ոլորտում համագործակցության ներկայիս իրավիճակն ու հեռանկարները:
Մինչ այդ Ալիևը Բրյուսելում հանդիպել էր Բելգիայի թագավոր Ֆիլիպի և ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ։