Մոսկվան Իրանի մասին WSJ-ի հրապարակումը որակել է ՌԴ-ի ու ԱՄՆ-ի հարաբերությունները թունավորելու փորձ
Մոսկվան Իրանի մասին WSJ-ի հրապարակումը համարում է սպեկուլյացիա ու ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունները թունավորելու փորձ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը։
Ավելի վաղ Wall Street Journal-ը, հղում կատարելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմում աղբյուրներին, ինչպես նաև եվրոպացի ու արաբ պաշտոնյաներին, հայտնել էր, թե Թրամփի վարչակազմը իբր ուսումնասիրում է Իրանի և Ռուսաստանի ռազմական-դիվանագիտական միությունը խզելու հնարավորությունը՝ կապված Սիրիայի վիճակի հետ։
Նրանց տվյալներով՝ Վաշինգտոնի մշակած ռազմավարությունը կոչված է համատեղել ՌԴ-ի հետ հարաբերությունների բարելավումն ու Թեհրանին մարտահրավեր նետելու ԱՄՆ-ի ագրեսիվ փորձերը՝ կասկածի տակ դնելով նրա ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում։
Մինչ այդ, Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է պարբերականին, որ Սպիտակ տունը Պուտինի նկատմամբ պատրանքներ չունի։
Այդուհանդերձ, Վաշինգտոնը Մոսկվային չի համարում էքզիստենցյալ սպառնալիք, ինչպես Սառը պատերազմի տարիներին, այլ ներկայումս ավելի շատ կենտրոնացած է Իրանին զսպելու վրա։
«WSJ-ն ու մյուսները ոչնչով չեն զբաղվում՝ բացի սպեկուլյացիաների համար առիթներ որոնելով, անհիմն սպեկուլյացիաներով ու հարաբերություններում մթնոլորտը թունավորելու փորձերով։ Համապատասխանատար, մենք նման վերաբերմունք ունենք այդ պարբերականի նկատմամբ»,- հայտարարել է Ռյաբկովը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։