
Ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում`
Փետրվարի 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 9-11-ն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի7-9-ը՝ հատկապես գիշերը, աստիճանաբար կբարձրանա 2-5 աստիճանով, Լոռիում, Տավուշում Սյունիքում և Արցախում 9-10-ի ցերեկը օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով:
Երևան քաղաքում`
Փետրվարի 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 9-11-ը սպասվում է ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում:
Երևան քաղաքի փետրվարի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 13.40C (1979 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -25.10C (1968 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -3.80C