Բաժիններ՝

ԵՏՄ-ի դատարանը դեռ Բելառուսից հայց չի ստացել ռուսական նավթի ծավալների կրճատման վերաբերյալ

Եվրասիական տնտեսական միության դատարանը դեռ հայց չի ստացել Բելառուսից հանրապետություն ռուսական նավթի մատակարարման սահմանափակումների կրճատման առնչությամբ, հայտնում է RIA Novosti-ն։

«Նման հայց չի ստացվել։ Նման տեղեկություն դեռ չկա»,- հայտնել է դատարանի քարտուղարության ներկայացուցիչը։

Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ Բելառուսը դատի է տվել Ռուսաստանի հետ նավթի մատակարարման պայմանավորվածությունների խզման պատճառով։

Լուկաշենկոն հանձնարարել էր գտնել ռուսական նավթին այլընտրանք։
Իր հերթին, Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ Ռուսաստանը ցուցաբերել և շարունակում է ցուցաբերել օգնություն Բելառուսին, այդ թվում՝ կորցնելով 22.3 մլրդ դոլար 2011–2015թթ. նավթի առանց մաքսի մատակարարումների հետևանքով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728