Ներկայացնում ենք մի քանի փորձված միջոց, որոնք կօգնեն երկարացնել հագուստի և կոշիկների կյանքը։
Երբեք ձեռքերը գրպաններում մի պահեք, եթե բարձրանում կամ իջնում եք աստիճաններով։ Եթե հանկարծ ընկնեք, ձեռքերը կարող են օգնել ձեզ։ Եթե չեք կարողանում խուսափել ընկնելուց, փորձեք պաշտպանել գլուխը։
Վահանաձև գեղձի թերֆունկցիան լուրջ հիվանդություն է, որն ազդում է առողջության ընդհանուր վիճակի և կյանքի որակի վրա, այդ թվում՝ խանգարելով քունը, տրամադրությունը, նյութափոխանակությունն ու հիշողությունը։ Ներկայացնում ենք 5 սովորություն, որոնք բացասաբար են ազդում վահանաձև գեղձի առողջության վրա։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
2017 թվականի փետրվարի 23-ին ՀՀ կառավարության կողմից ընդունվեց «Ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգին հավանություն տալու և դրանից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» որոշումը:
«Կարծում եմ, Հանրապետական կուսակցությունը բոլոր հնարավորությունները ունի այդ շեմը անցնելու և չեմ տեսնում այդ նպատակին հասնելու որևէ խոչընդոտ»,- ասաց Իսկանդարյանը: Երկրորդ տեղի համար, ըստ Իսկանդարյանի, հավակնելու է «Ծառուկյան» դաշինքը, իսկ մյուս կուսակցությունների խնդիրը լինելու է խորհրդարան անցնելը:
Սերգեյ Ավետիսյանի խոսքով` հիմնական ուշադրությունը կենտրոնանալու է Գյումրու «Շիրակ» օդանավակայանի վրա, քանի որ այնտեղ տեւական ժամանակ ներդրումներ չեն իրականացվել: ««Շիրակ» օդանավակայանում նախատեսվում է վերանորոգել մեկնման սրահը, փոխել մուտքի ապակիներն ու ավելացնել անցակետերի թիվը, դրանք 4-ից հասցնելով 12-ի»,-ասաց Ավետիսյանը, հավելելով, որ աշխատանքների մեկնարկը կտրվի 2017 թվականի ապրիլից:
Սև շուկայում «Եվրատեսիլի» տոմսերի արժեքը հասնում է 40 հազար գրիվնայի (1403 եվրոյի ընթացիկ փոխարժեքով), ինչը 3-5 անգամ գերազանցում է սկզբնական գինը: «Եվրատեսիլի» կիսաեզրափակիչները տեղի կունենան Ուկրաինայի մայրաքաղաքում մայիսի 9-ին և 11-ին, եզրափակիչը՝ մայիսի 13-ին: Գլխավոր մրցասպարեզ կդառնա Միջազգային ցուցահանդեսաին կենտրոնը:
Ռոբերտո Մանչինին «Լեսթերի» գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական հավակնորդն է այն բանից հետո, երբ ակումբի ղեկավարությունը թիմից հեռացրեց Կլաուդիո Ռանիերիին, հաղորդում է Football Italia-ն:
Լեգենդար դարպասապահը կիսվել է ֆուտբոլի ֆինանսական կողմի վերաբերյալ կարծիքով և կանխատեսումներ է արել «Բավարիայի» տրանսֆերային ապագայի մասին:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մի շարք բողոքների հիման վրա կատարել է ուսումնասիրություն հեռուստատեսային խանութների (TV market), այլ կերպ ասած՝ հեռուստատեսային գովազդի միջոցով վաճառվող ապրանքների շուկայում:
ԱՄՆ-ի արդարադատության և կրթության նախարարությունների համատեղ նամակով չեղարկվեց նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի ՝ԱՄՆ-ի դպրոցներում զուգարաններից ազատ օգտվելու վերաբերյալ հրահանգը, համաձայն որի տրասնգեդներ ուսանողները կարող էին դպրոցներում օգտվել իրենց գենդերային ինքնությանը համապատասխանող զուգարաններից:
«Եթե Վլադիմիր Կլիչկոն հոգեպես կենտրոնացած լինի, ապա ոչ ոք նրան չի կարողանա հաղթել: Վլադիմիրը շատ լավ տեխնիկա ունի, ֆիզիկապես գերազանց պատրաստված է, նա տիրապետում է շատ ուժեղ հարվածի, բայց նա մեկ մեծ թերություն ունի: Հաճախ նա բավարար կենտրոնացած չի լինում:
2016թ-ին` ոչ մի լումա, 2017-ին` 550 միլիոն դրամ: Հրատապ ծրագիրը վերսկսվեց մեկ տարվա ընդմիջումից հետո:
«1992-ի փետրվարի 25-26-ը, մինչ միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացած էր Բալկան յան տարածաշրջանի վրա, զոհվեց Խոջալուի 161 բնակիչ։ Դա ղարաբաղյան պատերազմի մի դրվագ է միայն: Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և Ադրբեջանի միջև ընկած տարածք է, որը Խորհրդային Միության փլուզումից ի վեր պայքար է մղում անկախության պահանջով»։
2016 թվականին Հայաստանը ԱՄՆ-ի հետ իրականացրել է շուրջ 127 մլն ԱՄՆ դոլարի առևտուր: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, 2015 թվականի համեմատ ցուցանիշը նվազել է 21 տոկոսով:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, «Օհանյան- Րաֆֆի- Օսկանյան» դաշինքի ցուցակում ընդգրկված Արմեն Մարտիրոսյանը հորդորեց, որ ընտրություն կատարելիս քաղաքացին ուշադրություն դարձնի կուսակցությանը՝ արդյոք այդ ուժին ուզո՞ւմ է տեսնել քաղաքականության մեջ, թե՞ ոչ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ ընտրացուցակները ոչ միայն տարածքային են, այլև թաղային:
Հուլիսին կկայանա Չեմպիոնների գավաթի հերթական խաղարկությունը: Այս տարի խաղարկության շրջանակներում տեղի կունենա Էլ Կլասիկո: Կատալոնական «Բարսելոնան» և Մադրիդի «Ռեալը» կխաղան հուլիսի 29-ին Մայամիում:
կարկադե թեյը բազմաթիվ օգտակար հատկություններ ունի։ Այն պարունակում է նյութեր, որոնք կարևոր նշանակություն ունեն սիրտ-անոթային համակարգի առողջության համար։ Թեյը շատ օգտակար է նաև մաշկի երիտասարդության պահպանման համար։
«Ռանիերիի կարգավիճակը՝ որպես «Լեսթերի» պատմության ամենահաջողակ մարզիչ, հարցեր չի առաջացնում: Բայց ընթացիկ մրցաշրջանի արդյունքները սպառնալիքի տակ են դնում ակումբի դրությունն ԱՊԼ-ում, և ղեկավարությունը մարզչի փոփոխության անհրաժեշտություն զգաց: Որոշումն անխոս տանջալից է, բայց այն լավագույն ձևով է համապատասխանում ակումբի շահերին»,- ասվում է Անգլիայի չեմպիոնների հայտարարության մեջ:
«Մենք ունենք գալիք սերունդների միջև կապերի հաստատման խնդիր և պայմանավորվել ենք տարբեր հարթակներ օգտագործել, որպեսզի երիտասարդները շփվեն միմյանց հետ: Խոսել ենք նաև վիրահայերի, այդ թվում՝ ջավախահայերի խնդիրների, կրթության ոլորտի, դասագրքերի, ուսուցիչների վերապատրաստման մասին և չի եղել որևէ հարց, որտեղ ունենայինք միմյանց չհասկանալու միտում կամ հիմք»,-շեշտել է Կարեն Կարապետյանը:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունները դիտարկելու նպատակով Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովից Հայաստան կուղարկվի 32 անդամից բաղկացած պատվիրակություն:
Նախնական տվյալներով՝ փետրվարի 23-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, դիմակավորված 3 անձինք, մուտք են գործել Արմավիրի մարզի Ամբերդ գյուղի տներից մեկը, կապել նույն տան բնակիչների՝ տարեց ամուսինների ձեռքերը, որից հետո որպես զենք օգտագործրվող, ատրճանակի նմանվող առարկայի սպառնալիքի տակ հափշտակել կանխիկ գումար, արծաթյա զարդեր, խմիչքներ, «Սամսունգ» և «Նոկիա» մոդելի բջջային հեռախոսներ և դիմել փախուստի:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն աջակցել է Կլաուդիո Ռանիերիին, ով հեռացվել է «Լեսթերի» գլխավոր մարզչի պաշտոնից:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են Վանաձորում 53-ամյա տղամարդու դանակահարության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Պաշտպանական քաղաքականությունը չի կարող զոհ դառնալ քարոզչական աշխատանքին: Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորելուն, նման դիտարկում արեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:
Նամակում կարևորվել է, որ Ադրբեջանի այսպիսի վերաբերմունքը ստանա կոշտ արձագանք միջազգային կառույցների կողմից: Հատուկ նշվել է այն հանգամանքը, որ այս ամենը հարվածում է ոչ միայն ժողովրդավարության օրրաններից մեկը համարվող համաեվրոպական կառույցին, այլ նաև միջազգային հանրությանն ու ժողովրդավարության գաղափարին:
Այսօր առավոտից սկսած հակառակորդը տարբեր տրամաչափի ականանետերից, այդ թվում՝ 120 միլիմետրանոց, և Դ-44 տիպի հրանոթներից շարունակել է հյուսիսային ուղղությամբ խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել ժամը 10:00-11:30-ի սահմաններում:
ՀՀ առողջապահության նախարարությունը ցավով տեղեկացել է վաստակաշատ մանկական վիրաբույժ, ուրոլոգ Ջուլիետա Զաքարյանի (Վանյան) մահվան մասին։ Նա իր ամուսնու՝ պրոֆեսոր Ալբերտ Վանյանի հետ մեծ ներդրում է ունեցել Երևանի պետական բժշկական համալսարանի մանկական վիրաբուժության ամբիոնի ստեղծման և կայացման գործում։
«Ռեալի» ղեկավարությունը» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է իրականացնել մի շարք թանկարժեք ձեռքբերումներ: Ըստ Diaro Gol-ի տեղեկությունների՝ մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոստացել է «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին կատարել մի քանի գնումներ յուրաքանչյուր գծի համար: