Բաժիններ՝

Մոուրինյոն հայտնել է, թե ով կկարող է փոխարինել Մխիթարյանին գավաթի եզրափակիչ խաղում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ և «Մանչեսթեր Յունայթեդ»­ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչը:

Այս մասին հայտարարել է «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: «Մխիթարյանի բացակայությամբ, եթե խաղանք փլեյմեյքերով, ապա այդ դերը կստանձնի Ռունին: Բայց նա տարբերակներից մեկն է»,­ասել է Մոուրինյոն:

Հայաստանի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանը վնասվածք էր ստացել Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի «Սենթ Էթիեն»­ի դեմ խաղու, որտեղ հենց Մխիթարյանի գոլի շնորհիվ «Մանչեսթեր Յունայթեդ»­ը հաղթել էր:

Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչը կկայանա փետրվարի 26-­ին, որտեղ «կարմիր սատանաները» կմրցեն «Սաութհեմփթոն»­ի դեմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728