Մոտ մեկ տարի անուշադրության եմ մատնել Ռուսաստանի հայտնի լրագրող Վ.Սոլովյովի՝ Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի նկատմամբ սանձազերծված քառօրյա պատերազմի առնչությամբ իմ հասցեին հնչեցված նպատակային մենախոսությունը: Գուցե՞ ճիշտ էր նաև լռել այս մեկ ու վերջին աշխատանքային օրը, երբ հրաժեշտի հանդիպման եմ գնում ՌԴ ԱԳՆ ու չէի ցանկանա, որ հենց այս մտքերը մնային իմ՝ որպես ՌԴ-ում ՀՀ դեսպանի յոթամյա գործունեության վերջին մեկնաբանությունը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ավանդույթի համաձայն շնորհավորել է կանանց տոնը՝ Մարտի 8-ը՝ արտասանելով Կոնստանտին Բալմոնտի բանաստեղծություններից մեկը, հայտնում է RIA Novosti-ն։
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսն ու Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը Վաշինգտոնում քննարկել են սիրիական ճգնաժամն ու Իրանի կողմից սպառնալիքները, հայտնում է TASS-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան հայտարարությունը։
Ժամը 19։00-ի սահմաններում Երևանի «1-03 շտապօգնության կենտրոն» ենթակայանից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել են, որ կանչով մեկնել են Արաբկիր վարչական շրջանի Հ. Քոչարի փողոցի թիվ 13/1 շենք, որտեղ բակում հայտնաբերել են կնոջ դի։
Մարտի 7-ին Ժնևում մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի խորհրդի նիստին քննարկվել է Ադրբեջանում ստեղծված իրավիճակը, հայտնում է Contact.az-ը։
Մարտի 8-ին, ժամը 10:31-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 44 շենքի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում, ներսում կա քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման զայրացել է՝ իմանալով, որ Դոնալդ Թրամփն իրեն մեղադրում է հեռախոսային բանակցությունները գաղտնալսելու մեջ։
Տղամարդկանց հետ կողք-կողքի դուք պայքարել եք թշնամու դեմ, կերտել մեր ազատ ու անկախ պետականությունը, պահել ու դաստիարակել մեր զավակներին՝ ձեր հմայքով ու գեղեցկությամբ նոր իմաստ ու երանգ հաղորդելով մեր կյանքին:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունը, սերն ու գնահատանքն ենք բերում մեր սիրելի մայրերին, քույրերին եւ դուստրերին՝ շնորհավորելով մարտի 8-ի տոնական առիթով:
Ձեր նվիրումի շնորհիվ են պահպանվում մեր ազգային լավագույն ավանդույթները, հայ ընտանիքի ամրությունը, ձեր առաքինության շնորհիվ է մեզ շրջապատող աշխարհը դառնում բարի ու հանդուրժող, ներդաշնակ ու լույսերով լի։
ԱՄՆ Միսսիսիպի նահանգում գնացքի և ավտոբուսի բախման հետևանքով զոհվել է 4 մարդ, մոտ 40-ն ստացել է վնասվածք, նրանցից 7-ի վիճակը ծանր է, հայտնում է Associated Press-ը։
Շնորհավորում ու շնորհակալ եմ մեր վետերան կանանց, որոնք մասնագիտական փառավոր ուղի անցնելով՝ այսօր էլ շարքում են, մեզ փոխանցելով իրենց հարուստ փորձը, աներեր հավատն ու հավատարմությունը ողջ կյանքի համար ընտրված գործին:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեն մարտի 20-ին կանցկացնի առաջին հրապարակային լսումները՝ կապված նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության վերաբերյալ, հայտնում է Interfax-ը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր փողկապի ամրացման նպատակով սկոտչ է օգտագործում, հայտնում է Fox News-ը։
Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը հանդիպում է անցկացրել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ։
Այս շաբաթվա վերջից կսկսվի իրանցի զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան, ինչը պայմանավորված է իսլամական աշխարհում նշվող Նովրուզի տոներով: Մեր հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունում մոտ մեկ շաբաթ ոչ աշխատանքային օրեր են:
Մարտի 8-ն այսօր մեզանում իսկապես ձեռք է բերել տոնի կարգավիճակ: Այն ևս մի գեղեցիկ առիթ է՝ արտահայտելու մեր սերն ու հիացմունքը, մեր երախտագիտությունն ու նվիրվածությունը մեզ շրջապատող կանանց ու աղջիկների հանդեպ:
Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը պատրաստվում է առաջիկա օրերին քարոզչություն իրականացնել քաղաքի մանկապարտեզներում, դպրոցներում, որպեսզի այդ հաստատաությունների աշխատակիցները ընտրեն ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով առաջադրված Արկադի Համբարձումյանին՝ Դերժավայի Արկադին։
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական ծառայություն՝ պաատսխան գործողությունների դիմելով միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանը, Շենգավիթի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Կարեն Մարդանյանը, Սյունիքի դատավոր Անդրանիկ Մնացականյանը տեղափոխվեցին վերաքննիչ քրեական դատարան, և առաջին ատյանում թափուր տեղեր առաջացան։
Ենթադրվում է, որ այս ճակատագրին կարժանանան նաև այս օրերին ՀՀԿ-ականների մասնակցությամբ արձանագրված մյուս նախընտրական միջադեպերը նույնպես: Իսկ տեղի ունեցածը ևս մեկ անգամ փաստում է, որ Սերժ Սարգսյանի խոստումը` ազատ և արդար ընտրություններ անցկացնելու մասին, իրականում գոյություն չունի:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 8-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
2015 թվականի մարտի 18-ին ընկերության անունով հորատող մեքենա է արտահանվել այլ երկիր, սակայն ժամկետը լրանալուց հետո ընկերության տնօրեն Կարեն Ղազարյանը չի կատարել անհրաժեշտ վարաձևակերպումը։ Այդ թերացման հետևանքով պետական եկամուտների կոմիտեն «Սագման» ՓԲԸ-ին տուգանել է շուրջ 10 միլիոն դրամի չափով։
Երեկ ՊԵԿ Արաբկիրի հարկային տեսչության պետ, Մանվել Եգանյանի փեսա Արմեն Սաֆարյանը նշանակվել է խոշոր հարկատուների հարկային տեսչության պետ։ Նախկին պետը՝ Ռաֆիկ Մաշադյանը, տեղափոխվել է հարկային հսկողության վարչության պետի պաշտոնին։ Վարչության պետ Արտակ Ղուկասյանն էլ ազատվել է համակարգից:
Վանաձորի բաղնիքային տնտեսություն» ՓԲԸ տնօրեն, ՀՅԴ ավագանու անդամ, անկուսակցական Սեյրան Աղաբեկյանը, մականունը՝ Կալաբ, գլխավորում է ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանի շտաբներից մեկը, որը գտնվում է Ցալկուտ թաղամասում:
Աղվան Հովսեփյանը շտապում է եղբոր գործերը կարգավորել, քանի դեռ ունի այդ հնարավորություններն ու քանի դեռ իշխանություններն իրեն էլ չեն ուղարկել թոշակի: «Ես դեռ պատգամավոր եմ և կարող եմ իմ հարցերը լուծել»,‐ երեկ մեզ հետ զրույցում Ռուբեն Հովսեփյանը չհամաձայնեց վերոնշյալ տեղեկության հետ:
Ճապոնիայում մտադիր են կառուցել պատիճախցիկի ձեւով լողացող փոքրիկ հյուրանոց, որտեղ միաժամանակ կարող են տեղավորվել չորս կենվորներ:
Վերջին անգամ Ֆյուրին մենամարտել է 18 ամիս առաջ և Վլադիմիր Կլիչկոյից խլել է գերծանր քաշային կարգի գոտիները:
Brickworks-ի YouTube-ալիքը ներկայացրել է տեսագրություն, որտեղ ցուցադրված է չղջիկ՝ պատրաստված LEGO կոնստրուկտորով: Այն պատրաստել է Քրիստալ Դյուբուան, որը ռոբոտացված մոդելներ է ստեղծում պլատիկե դետալներից:
Բոլորն էլ գիտեն կիտրոնի օգտակար հատկությունների մասին։ Econet.ru կայքը գրում է, որ այն կարելի է օգտագործել նաև՝ որպես օդը թարմացնող միջոց։ Պարզապես հարկավոր է կիտրոնը բաժանել չորս մասի, աղ լցնել և ամբողջ գիշեր թողնել ննջարանում։