Բաժիններ՝

Թայսոն Ֆյուրին ռինգ կվերադառնա մայիսի 13-ին

Բրիտանացի բռնցքամարտիկը մրցակից է փնտրում:
Վերջին անգամ Ֆյուրին մենամարտել է 18 ամիս առաջ և Վլադիմիր Կլիչկոյից խլել է գերծանր քաշային կարգի գոտիները:

«Շտապ նորություններ: Մայիսի 13-ին վերադառնում եմ, աշխատում եմ մրցակցի վրա: Ես գալիս եմ իմ գոտիների հետևից. դրանք պատկանում են Արքային»,- գրել է Ֆյուրին թվիթերյան իր էջում:

Դեկտեմբերի 3-ին բրիտանացին հայտարարել էր բռնցքամարտ վերադարձի մասին միայն այն բանից հետո, երբ կազատվի թմրամիջոցային կախվածությունից: Բռնցքամարտիկը խոստովանել է, որ չարաշահել է կոկաինը, ընկել է դեպրեսիայի մեջ և մտածել է ինքնասպանության մասին:

2016թ. հոկտեմբերին Թայսոն Ֆյուրին հրաժարվել էր WBO և WBA չեմպիոնական տիտղոսներից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս