Ավագանու ՀՅԴ անդամ «Կալաբը» Վահրամ Բաղդասարյանի շտաբի պետն է. «Իմ խնամին է». «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վանաձորի բաղնիքային տնտեսություն» ՓԲԸ տնօրեն, ՀՅԴ ավագանու անդամ, անկուսակցական Սեյրան Աղաբեկյանը, մականունը՝ Կալաբ, գլխավորում է ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանի շտաբներից մեկը, որը գտնվում է Ցալկուտ թաղամասում: Թե ինչու է ավագանու ՀՅԴ-ական անդամը ՀՀԿ-ական թեկնածուի շտաբը ղեկավարում, Աղաբեկյանը բացատրեց այսպես. «Վահրամի հետ բարեկամական հարաբերություններ ունեն», ավելի կոնկրետ՝ «խնամիական կապեր ունենք իրենց հետ»:
Իսկ Դաշնակցությունում գիտե՞ն այդ մասին: «Ես համակրում եմ Վահրամ Բաղդասարյանին», ապա ավելացրեց. «Դաշնակցությունը շատ շուտվանից էլ գիտեր, որ ես ու Վահրամն իրար հետ մոտիկ ենք, հարազատներ, եթե մոռացել է, կուզենա՝ կհիշի»:
Աղաբեկյանը վստահաբար պնդեց, նաև, որ ՀՅԴ-ն այլևս իրեն չի կարող փոխարինել որևէ այլ կուսակցականով. «Ես պետք է դիմում գրեմ, որ հեռանամ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։