Աղվան Հովսեփյանը եղբոր համար պաշտոն է ցանկանում. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է․ «Մեր տեղեկություններով, ՀՀ քննչական պետական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը ցանկանում է ապրիլյան խորհրդարանական ընտրություններից հետո իր եղբոր՝ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հովսեփյանի համար որևէ պաշտոն ձեռք բերել:

Աղվան Հովսեփյանը շտապում է եղբոր գործերը կարգավորել, քանի դեռ ունի այդ հնարավորություններն ու քանի դեռ իշխանություններն իրեն էլ չեն ուղարկել թոշակի: «Ես դեռ պատգամավոր եմ և կարող եմ իմ հարցերը լուծել»,‐ երեկ մեզ հետ զրույցում Ռուբեն Հովսեփյանը չհամաձայնեց վերոնշյալ տեղեկության հետ:

Հայտնի է, որ Ռուբեն Հովսեփյանն ընդգրկված չէ Հանրապետական կուսակցության համամասնական կամ ռեյտինգային ցուցակներում, և այդ հանգամանքն արդեն մեկնաբանել է իր ցանկությամբ. նա հայտարարել է, որ թեեւ չի ուզում քաղաքականությունից դուրս գալ, բայց պատգամավոր էլ չի ուզում լինել: Այդ դեպքում որտե՞ղ է ցանկանում աշխատել ընտրություններից հետո, նորի՞ց ՏԻՄ մարմիններում, թե այլ օղակում: «Որտեղ ինձ կտեսնեն, չեմ կարող ասել»,‐ պատասխանեց Հովսեփյանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս