Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հանդես է եկել «գողական աշխարհի» դեմ օրենսդրությունը խստացնելու նախաձեռնությամբ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները և կուսակցությունների դաշինքը 2017թ. ապրիլի 2-ի Ազգային Ժողովի ընտրությունների համար ձևավորված թվով 2009 տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու հայտերը կարող էին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնել մինչև մարտի 8-ը` ժամը 18:00-ն:
Ավազակային հարձակում Երևանի Սարկավագի փողոցի բնակարաններից մեկում։
«Արմենիա» բժշկական կենտրոնում գտնվող Արթուր Սարգսյանը՝ Հաց բերողը, արդեն կարողանում է սնունդ ընդունել, կիսով չափ կազդուրվել է։
Ջողասի ջրամբարի տեխնիկական եւ ինժեներական լուծումները թույլ են տալիս շահագործել այն, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ջրամբարը գտնվում է հայ-ադրբեջանական սահմանային հատվածում, երկու կողմերի վերահսկողության տակ, դրա շահագործումը ժամանակավորապես դադարեցված է:
Մենք չենք խոստանում, որ ապրիլի 3-ից կյանքը միագամից փոխվելու է, բայց խոստանում ենք, որ ամեն օր բաց, թափանցիկ ասելու ենք ինչ ենք արել և ֆիքսելու ենք այն ուրվագիծը, թե ինչ ենք ուզում անել, իսկ դուք տեսնելու եք, որ ճիշտ ուղղությամբ ենք գնում:
Աղ ու հացով, երգ ու պարով Ծառուկյանին դիմավորելու եկած մյուս բնակիչները, նույնպես հանդիպումից դժգոհ չմնացին։ Նրանցից մեկին, օրինակ, Ծառուկյանը խոստացավ կարճ ժամանակում աջակցել վիրահատության համար․ – «Վաղը կգաս Էրեվան, քո օպերացիան կանենք»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին օգնական Մայքլ Ֆլինը արդարադատության նախարարությունում գրանցվել է որպես լոբբիստ, որը պաշտպանելու է Թուրքիայի շահերը, հայտնում է Associated Press-ը։
Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչությունը 3 դեպքով, ընդհանուր առմամբ, մոտ 4 կգ չհայտարարագրված զարդ է հայտնաբերել: Քաղաքացիներ Գեղամ Մինասյանի, Սամվել Ռշոյանի և Վահե Նալբանդյանի անունով փետրվարի 23-ից 25-ը Հայաստան ներկրված բեռների մեջ առկա են եղել չհայտարարագրված ոսկյա և արծաթյա զարդեր:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր չէ հանդուրժել Իրանի ռազմածովային ուժերի «սադրիչ գործողությունները», հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը, տեղեկացնում է RIA Novosti-ն։
Թուրքական դիվանագիտական անձնագրեր ունեցող մի քանի դիվանագետ ապաստան է խնդրել Շվեյցարիայից, հայտնում է Tages-Anzeiger թերթը։
1978 թ. ծնված Մելանյա Ա.-ից ոստիկանության Աշտարակի բաժնում ահազանգ էր ստացվել, որ իրենց առանձնատան բակում փոս փորելիս զինամթերք է գտել:
Յուտա նահանգի նախկին նահանգապետ Ջոն Հանթսմանը առաջարկ է ստացել զբաղեցնել ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնը, գրում է Politico-ն՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում իր երկու աղբյուրներին։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների և «Գոգավանի» հսկիչ անցագրային կետի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ հսկիչ անցագրային կետում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1960 թ. ծնված Էդիկ Գ.-ն:
ԱՄՆ Կոնգրեսի Ստորին պալատը հավանության է արժանացրել 2017թ. պաշտպանական բյուջեն, որն արգելում է Պենտագոնին համագործակցել «Ռոսօբորոնէքսպորտի» հետ։ Ինչպես հայտնում է Interfax-ը, փաստաթուղթը հավանության է արժանացրել Ներկայացուցիչների պալատի 371 անդամ, դեմ՝ 48-ը։
Ի պատիվ պաշտոնական այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանի՝ մարտի 8-ի երեկոյան Նախագահ Ֆրանսուա Օլանդի անունից Ելիսեյան պալատում տրվել է պաշտոնական ընդունելություն:
Մարտի 9-ին, ժամը 07.03-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Արևելյան 107-րդ թաղամասի տներից մեկի տանիքում:
Հայաստանում շաքարի միակ «արտադրող», ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ կապված «Ալեքս Գրիգ» ընկերությունը անցած տարվա 4‐րդ եռամսյակում շաքարի թանկացման շնորհիվ ունեցել է մոտ 2 մլն դոլարի լրացուցիչ շահույթ:
Հայաստանյան դեղատներում ժամանակ առ ժամանակ մեծ պահանջարկ ունեցող և մարդկանց առողջության համար խիստ անհրաժեշտ դեղերի դեֆիցիտ է առաջանում: Ընդ որում, այդ դեղերի բացակայությունը կարող է տևել ավելի քան մեկ ամիս:
ԱԺ ընտրություններին ՀՀԿ‐ի ռեյտինգային ցուցակով թիվ 4 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Հակոբ Բեգլարյանը, որը կապի և տրանսպորտի նախկին նախաար Գագիկ Բեգլարյանի եղբայրն է, պատկառելի կարողության տեր է: Հակոբ Բեգլարյանն այժմ զբաղեցնում է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը:
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Մարտի 10-ից Կարեն Կարապետյանը եռօրյա այցով քարոզարշավի կլինի Սյունիքի մարզում` Սիսիանից մինչև Մեղրի, նաև` Վայոց Ձոր: Սյունիքը, որն ունի ռազմավարական նշանակություն և ամենաշատ ընտրողը, անհանգստություն է պատճառում ՀՀԿ-ին:
Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի որդիները՝ Միսակ և Նարեկ Հովսեփյանները վերջին օրերին կրկին այցելել են ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաք՝ բիզնես առաքելությամբ։ Հովսեփյան եղբայրները ներդրումների նոր ասպարեզներ և ոլորտներ են փնտրում ԱՄՆ-ի հայաշատ քաղաքներում։
Մարտի 9-ին, ժամը 00:33-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռադիոկայմ թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենաներից մեկից ծուխ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Սամվել Ալեքսանյանի եղբորորդու՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանի հրահանգով աշխատանքից հետո համայնքի մանկապարտեզների դաստիարակները տնետուն են շրջում ու ցուցակագրում ՀՀԿ-ի ընտրողներին։
Ի դեպ, նշենք, որ ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2016թ. ընթացքում աճել է արդարացումների քանակը: Լրիվ կամ մասնակի արդարացվել է 187 անձ՝ մեղադրյալների 5%-ը, իսկ 2015 թվականի ընթացքում լրիվ կամ մասնակի արդարացվել է 157 անձ` 4%-ը: Ասել է, թե քրեական գործերի 4-5 տոկոսով մարդկանց հանիրավի են մեղադրանք առաջադրել:
Ամերիկացի հռչակավոր դերասանուհի Սքառլեթ Յոհանսոնն ապահարզան է տվել իր երկրորդ ամուսնուն՝ Ռոմեն Դորիակին:
Ժնեւում մեկնարկած միջազգային ավտոսալոնի շրջանակներում կայացել Է Թուրինգ շարքի BMW 5-ի համաշխարհային պրեմիերան:
Վիետնամն աշխարհում առաջին տեղն է զբաղեցրել տեղի բնակչության շրջանում հարուստների թվի ավելացման ցուցանիշով: Այս եզրակացությունն են արել Knight Frank հեղինակավոր միջազգային կոնսալտինգային խմբի փորձագետները՝ ամփոփելով անցկացված հետազոտության արդյունքները, որը նվիրված էր աշխարհի երկրներում բնակչության բարեկեցության աճին: