Բաժիններ՝

Bulgari­-ն ներկայացրել է աշխարհում ամենաբարակ ավտոմատ ժամացույցները

Հռոմի Bulgari ժամացուցույցների եւ ոսկերչական իրերի տունը BaselWorld 2017-­ում ներկայացրել է տղամարդկանց համար նախատեսված Octo Finissimo Automatic նոր մոդելը: Այդ մասին Բազելից հայտնել է «Լենտա.ռու»-­ի թղթակիցը:

Ներկայում դրանք աշխարհում ամենաբարակ ավտոմատ ժամացույցներն են: Դրանց հաստությունը 5,15 միլիմետր է, ընդ որում՝ BVL 138 տրամաչափի մեխանիզմի հաստությունը՝ պլատինե միկրոռոտորով, ընդամենը 2,23 միլիմետր է:

Ինչպես նշել է Bulgari տան ժամացույցների ստորաբաժանման ղեկավար Ֆաբրիցիո Բոնամասա Ստիգլիանին, Octo Finissimo Automatic­ի կորպուսը եւ թեւնոցը պատրաստված են տիտանից:

Սպասվում է, որ նոր ժամացույցների արժեքը կկազմի մոտավորապես 14 հազար շվեյցարական ֆրանկ: Bulgari իտալական ոսկերչական տունը 1884 թվականին Հռոմում հիմնադրվել է Հունաստանից սերված Սոտիրիոս Բուլղարիսի կողմից:

Նրա բացած խանութն սկզբում վաճառում էր հին արժեքավոր իրեր, այնուհետեւ սեփական արտադրության զարդեր: Բրենդի երկրպագուներն են եղել Էլիզաբեթ Թեյլորը, Սոֆի Լորենը, Ռոմի Շնայդերը, Ջինա Լոլոբրիջիդան: Ընկերությունը մասնագիտանում է ոսկերչական զարդերի, ժամացույցների, ինչպես նաեւ կաշվից պատրաստված աքսեսուարների եւ պարֆյումերիայի բնագավառում: Բացի այդ, Bulgari­ն իր բրենդի ներքո գործող լյուքս կարգի հյուրանոցների սեփականատեր է ու դրանց կառավարիչը:

Օրերս Bulgari­-ն զարդերի թողարկման Եվրոպայի խոշորագույն ֆաբրիկան է բացել Իտալիայի Պիեմոնտի տարածաշրջանում: 15 հազար քառակուսի մետր մակերեսով արտադրական համալիրում աշխատում են շուրջ 400 աշխատակիցներ, իսկ մինչեւ 2020 թվականը պլանավորվում է հաստիքակազմը հասցնել 700 մարդու:

Համալիրը տեղավորվել է Վալենցայի կոմունայում, որն ավանդաբար համարվում է Իտալիայի ոսկերչական ճյուղի կենտրոնը: Սպասվում է, որնոր ֆաբրիկայում զարդեր  կարտադրվեն Bulgari­ի ամենահայտնի հավաքածուների համար, ներառյալ B.zero1-­ը, Serpenti­-ն, Diva­-ն, BVLGARIBVLGARI­-ին եւ Parentesi­-ն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս