5 պատճառ՝ չիայի սերմերը սննդակարգում ներառելու համար

Fithacker.ru կայքը գրում է, որ չիայի սերմերն ամենաօգտակար և սննդարար նյութերից են։ Դրանք բազմաթիվ նյութեր են պարունակում, որոնք կարող են նշանակալի ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա։

Չիայի սերմերը լավ յուրացվում են։ Ի տարբերություն կտավատի սերմերի՝ չիայի սերմերը լավ յուրացվում են։ Օրգանիզմը կկարողանա առանց դժվարության յուրացնել բոլոր սննդարար նյութերը։

Կարող եք համադրել բազմաթիվ կերակուրների հետ։ Չիան նուրբ համ ունի, որը հաջողությամբ կարող եք համադրել բազմաթիվ կերակուրների հետ՝ ավելացնելով աղցաններին, կոկտեյլին։

Հարուստ է օմեգա 3-ով, սպիտակուցներով, մանրաթելերով։ Դժվար է պատկերացնել, բայց չիայի սերմերն ավելի շատ օմեգա-3 են պարունակում, քան սաղմոնը։ Դրանք նաև մեծ քանակով սպիտակուցներ ու մանրաթելեր են պարունակում։

Կարդացեք նաև

Հագեցածության զգացում են պարգևում։ Չիայի սերմերն օգտակար են բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ազատվել ավելորդ կիլոգրամներից։ Այս սերմերը կարող են հրաշալի հավելում դառնալ ցանկացած դիետայի համար։

Պահպանման երկար ժամկետ։ Չիայի սերմերը կարող են շատ ավելի երկար թարմ մնալ, քան կտավատի և մի շարք այլ սերմեր։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031