Բաժիններ՝

Տրանսֆերտների թռիչքի աղբյուրն անհայտ մնաց

ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների բազաներում առանձին ֆայլով հրապարակվում է ֆիզիկական անձանց կողմից բանկային համակարգի միջոցով կատարված փոխանցումների (կամ ինչպես սիրում ենք ասել՝ տրանսֆերտների) վիճակագրությունը։

Այդ ֆայլը մշտապես թարմացվում է՝ ըստ ամիսների։ Այս տարվա սկզբին հերթական թարմացումից հետո մի զարմանալի պատկեր ստացվեց։ Պարզվեց, որ 2016-ի դեկտեմբերին՝ 2015-ի դեկտեմբերի համեմատ, Հայաստան փոխանցվող գումարները կտրուկ աճել են (43.5 մլն դոլարով կամ 26%-ով):

Այս աճը զարմանալի էր երկու պատճառով։ Նախ, նախորդ տարվա ընթացքում տրանսֆերտները անկումային էին և այս անսպասելի ու տպավորիչ աճը շեղում էր ընդհանուր պատկերից՝ մանավանդ, որ տրանսֆերտների նվազման վրա ազդող գործոնները չեն թուլացել։

Իսկ երկրորդ ուշագրավ պահն այն էր, որ փոխանցումների աճը Ռուսաստանով չէր պայմանավորված։ 43.5 մլն դոլարանոց աճին Ռուսաստանին բաժին էր ընկնում ընդամենը 5.8 մլն դոլարը։ Իսկ ԱՄՆ-ից ուղարկվող գումարներն աճել էին ընդամենը 200 հազար դոլարով։

Ակնհայտ էր, որ ներհոսքի կտրուկ աճ է տեղի ունեցել այլ երկրից։ Սակայն անհնար էր ասել՝ կոնկրետ որտեղից, քանի որ ԿԲ ֆայլում ներկայացվում է միայն ընդհանուր ցուցանիշը, Ռուսաստանի և ԱՄՆ-ի ցուցանիշները։

Մենք որոշեցինք սպասել ԿԲ տեղեկագրին, որտեղ ներկայացվում է 10 հիմնական երկրների տրանսֆերտային վիճակագրությունը։

Տեղեկագիրը հրապարակվել է, սակայն հարցը պատասխան չի ստացել։ Ինչպես տեսնում եք, նշված 10 երկրներից ոչ մեկի դեպքում դրամական փոխանցումների ներհոսքի զգալի աճ չկա։ Փոխարենը՝ ավելի քան 35 մլն դոլարով ավելացել են այլ երկրներից փոխանցվող գումարները։ Կոնկրետ որ՝ պաշտոնական տվյալներում չի նշվում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031