Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին

Մարտի 26-ին, ժամը 22:32-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի ցուցանակի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 33-րդ կմ-ին, բախվել են «Mercedes E350» մակնիշի 01 SL 011 պետհամարանիշի (վարորդ՝ Վ. Ա.) և «ՎԱԶ-2110՞ մակնիշի 35 AM 582 պետհամարանիշի (վարորդ՝ Ջ. Գ.) ավտոմեքենաները, վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին. տուժածներ չկան: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականները

Տեսանյութեր

Լրահոս