Ամեն օր հումուս օգտագործելու 10 պատճառ
Հումուսը վաղուց է հայտնի։ Այն հատկապես շատ է օգտագործվում Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում։ Fithacker.ru կայքը գրում է, որ այսօր արդեն այն հաճախակի է օգտագործվում ողջ աշխարհում, քանի որ բազմաթիվ օգտակար հատկություններ ունի։ Այն սննդարար է, առողջ ճարպեր է պարունակում, բջջանյութ, երկաթ, ցինկ, մանգան, կալիում, կալցիում, պղինձ, սելեն, ֆոսֆոր, մի խումբ վիտամիններ՝ A, B, B1, B2, B3, B5, B6, C, E, K, ինչպես նաև օմեգա-3 և օմեգա-6 ճարպաթթուներ։
1. Վերահսկում է քաշը։ Հումուս կարող են օգտագործել բոլոր նրանք, ովքեր ցանկանում են կարգավորել քաշը։ Այն նպաստում է նաև արյան մեջ շաքարի քանակի կարգավորմանը, վերահսկում է ախորժակը, նվազեցնում ճարպակալման հետ կապված հիվանդությունների առաջացման հավանականությունը։
2. Աղեստամոքսային տրակտը պաշտպանում է տոքսիններից ու վնասակար բակտերիաներից։
3. Սպիտակուցի աղբյուր է։ Ընդամենը մեկ բաժակ հումուսը 12 գրամ սպիտակուց է պարունակում, ինչը կազմում է սպիտակուցի խորհուրդ տրվող քանակի 24 տոկոսը։
4. Նվազեցնում է խոլեստերինի մակարդակը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ սիսեռով հարուստ սննդակարգն օգնում է իջեցնել խոլեստերինի մակարդակը։
5. Լավացնում է նյութափոխանակության համակարգի աշխատանքը։
6. Հանգստացնում է բորբոքումը։
7. Լավացնում է ոսկորների առողջությունը։ Հումուսը հարուստ է սելենով, ֆոսֆորով, մագնեզիումով, ցինկով, երկաթով, կալցիումով և պղնձով, որոնք օգտակար են ոսկորների առողջության համար։
8. Լավացնում է սիրտ-անոթային համակարգի աշխատանքը։
9. Էներգիա է հաղորդում։ Հումուսը նաև բարդ ածխաջրեր է պարունակում, որոնք օրգանիզմն օգտագործում է՝ որպես էներգիայի աղյուր։
10. Միջերկրական դիետայի օգտակարությունը։ Հումուսը ներառված է այս սննդակարգի շարքում, որն օգտակար է ճարպակալման, մկանային թուլության, սրտի հիվանդությունների, կաթվածի և արյան բարձր ճնշման դեպքում։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը