Բաժիններ՝

«Ռեալը» պատրաստ է Դիբալայի համար առաջարկել 125 մլն եվրո

Ինչպես հաղորդում է Diario Gol-ը, «Ռեալը» մտադիր է տրանսֆերային շուկայի ռեկորդ սահմանել՝ «Յուվենթուսի» հարձակվող Պաուլո Դիբալայի համար առաջարկելով 125 մլն եվրո: Հաղորդվում է, որ «սերուցքայինները» պատրաստ են միանգամից 80 մլն եվրո վճարել թուրինցիներին, և ևս 45 մլն «Յուվենթուսը» կստանա տարբեր բոնուսների ձևով:

Հիշեցնենք, որ տվյալ պահին ամենաթանկ ֆուտբոլիստը հանդիսանում է «Ծեր սենյորայի» նախկին կիսապաշտպան Պոլ Պոգբան, ով նախորդ ամառ 105 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»:

Ընթացիկ մրցաշրջանում Դիբալան անցկացրել է 32 խաղ, խփել է 14 գոլ և կատարել է 7 գոլային փոխանցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս