
«Աշխատանք «Բարսելոնայո՞ւմ». սա ֆուտբոլ է, հնարավոր է ամեն ինչ». «Ռեալի» լեգենդ Ռաուլ

Նախկին հարձակվողի անսպասելի պատասխանը պարզ հարցին:
Sport թերթին տված հարցազրույցում «Բարսելոնայի» համակարգում աշխատելու մասին հարցին Ռաուլն անսպասելիորեն հանգիստ պատասխան է տվել:
«Հիմա ես գործում եմ քայլ առ քայլ և առաջին հերթին կփորձեմ վերադառնալ տուն՝ «Ռեալ»: Բայց ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է, ոչինչ պետք չէ նախօրոք ասել»,- «Ռեալի» նախկին հարձակվողի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Ռաուլը «Ռեալի» կազմում անցկացրել է 555 խաղ և խփել է 228 գոլ:
Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվողն ավարտել է կարիերան 2015 թվականին՝ խաղալով MLS-ի «Նյու Յորք Կոսմոս» թիմի կազմում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը