Բաժիններ՝

«Ազարը, Կոստան և Լուիսն ավելի շատ են արժանի տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին, քան ես». Ն’Գոլո Կանտե

«Չելսիի» կիսապաշտպանը պատասխանել է այն հարցին, թե ով է մտնում 2016-17թթ. մրցաշրջանի ԱՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստների եռյակի մեջ: Ըստ Կանտեի կարծիքի՝ ուժեղագույնի կոչմանը հավակնում են շատերը, բայց իսկապես արժանի են իր երեք ակումբակիցները:

«ԱՊԼ-ում քիչ չեն ֆուտբոլիստներ, ովքեր արժանի են այդ մրցանակին: Իմ թիմում դա Ազարն է, Կոստան և Լուիսը»,- հայտարարել է Կանտեն Sportbible-ին:

25-ամյա ֆրանսիացին 2016-17թթ. մրցաշրջանի ընթացքում անցկացրել է 27 խաղ և դարձել է 1 գոլի հեղինակ:

Կանտեն «Չելսի» է տեղափոխվել «Լեսթերից» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ՝ 35.8 մլն եվրոյի դիմաց:

Կարդացեք նաև

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031