Քվեարկության առաջին 4 ժամում արձանագրվել է ընտրողների գրանցող սարքավորումների խափանման 98 դեպք (լրացված)
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության 3112 անկախ և անկողմնակալ դիտորդները վաղ առավոտից դիտորդական առաքելություն են իրականացնում 1521 ընտրատեղամասերում: Եվս 38 շրջիկ խմբեր դիտորդական առաքելություն են իրականացնում 38 ընտրատարածքային հանձնաժողովների սպասարկման տարածքում: Այս մասին հայտնում է նախաձեռնության կայքը։
Դիտորդները ժամը 12:00-ի դրությամբ արձանագրել են քվեարկության նախապատրաստման, քվեարկության ընթացքի և ընդհանուր բնույթի 681 խախտում, որոնք ստուգման փուլում են: Մասնավորապես արձանագրվել են հետևյալ խախտումները.
98 գրանցող սարքի խափանում
77 բաց քվեարկություն
38 ընտրողի կողմից քվեարկության գաղտնիության խախտում
38 վերահսկողություն քվեարկության նկատմամբ այլ անձի կողմից
50 ընտրողների ուղեկցման և ուղղորդման դեպք
45 մարդկանց և մեքենաների կուտակումներ
40 ընտրողին օգնելու կարգի խախտումներ
34 կողմնակի անձանց ներկայություն ընտրատեղամասերում
27 քվեաթերթիկի դուրս հանում/ներս բերում
21 վիճակահանությամբ նախատեսված հերթափոխի խախտում
20 անձը հաստատող փաստաթղթի և գրանցման սարքում առկա տվյալների անհամաձայնություն
19 գրանցող սարքում ընտրողի անվան բացակայություն
18 դիտորդների իրավունքների խախտում
18 վստահված անձանց իրավունքների խախտում
11 տեղամասերը չեն բացվել ժամանակին
10 քարոզչության դեպք ընտրատեղամասում
9 այլ անձի ստորագրության առկայություն ընտրողի անվան դիմաց
7 ընտրելու իրավունքի խախտում
6 կրկնաքվեարկության փորձ
3 ճնշում և բռնություն
92 այլ խախտումներ
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդների կողմից ընտրատեղամասային գրանցամատյանում արձանագրվել է նախապատրաստման, քվեարկության ընթացքի և ընդհանուր բնույթի խախտումների վերաբերյալ 247 դիտարկում:
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդները ժամը 12։00-ից 16:00-ի դրությամբ արձանագրել են քվեարկության ընթացքի և ընդհանուր բնույթի 365 խախտում, որոնք ստուգման փուլում են: Մասնավորապես արձանագրվել են հետևյալ խախտումները.
52 տեղամասում բաց քվեարկություն (ընտրողը քվեարկում է քվեախցիկից դուրս, բացահայտում է քվեարկության արդյունքը որևէ անձի, լուսանկարում է քվեարկած քվեաթերթիկը),
36 տեղամասում ընտրողների ուղեկցման դեպքեր,
31 տեղամասում ուղղորդում/հուշում,
25 տեղամասում վերահսկվող քվեարկություն, այդ թվում՝ մեկից ավելի անձանց քվեախուց մտնելու դեպքեր՝ բացառությամբ օգնելու դեպքերի,
23 տեղամասում քվեաթերթիկների (այդ թվում՝ չօգտագործված) դուրսհանում/ներսբերում,
19 տեղամասում կրկնաքվեարկության փորձ,
18 տեղամասում ընտրողի անվան բացակայություն,
16 տեղամասում օգնելու իրավունք չունեցող անձն օգնել է ընտրողին քվեարկել,
14 տեղամասում օգնող անձի տվյալները չեն գրանցվել գրանցամատյանում,
12 տեղամասում օրվա ընթացքում հանձնաժողովի անդամների վիճակահանությամբ սահմանված գործողությունների հերթափոխի խախտում,
8 տեղամասում տեխնիկական սարքում անձը հաստատող փաստաթղթի տվյալների և սարքի տվյալների միջև առկա անհամապատասխանություն,
8 տեղամասում ընտրողի անվան դիմաց այլ անձի ստորագրություն,
8 տեղամասում նույն անձը օգնել է մեկից ավելի ընտրողի քվեարկել,
7 տեղամասում այլ անձի փոխարեն գրանցում՝ ուրիշի անձը հաստատող փաստաթղթով գրանցում/քվեարկության կամ փորձ,
7 տեղամասում ընտրողին զրկել են քվեարկելու իրավունքից (բացառությամբ քվեարկության կտրոն չներկայացնելու դեպքերի),
4 տեղամասում այլ անձի փոխարեն ընտրողների ցուցակում ստորագրում կամ դրա փորձ,
77 տեղամասում այլ խախտումներ (հյուրասիրություն կուսակցության/դաշինքի կամ թեկնածուի անունից և այլն):