«Մենք կսպասենք վաղվան, որպեսզի քվեարկության ընթացքի վերաբերյալ մեր գնահատականները տանք». ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդ
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության համակարգող Իգնասիո Սանչես Ամորը հույս է հայտնում, որ սահմանադրական բարեփոխումները Հայաստանում կազդեն ոչ միայն ընտրական գործընթացների վրա, այլ կփոխեն մարդկանց ընտրատեղամասում լրագրողների հետ զրույցում նա ընդգծեց, որ ապրիլի 2-ին կդիտարկեն ընտրությունները, իսկ գնահատականները կհնչեցնեն ապրիլի 3-ին:
«Մենք կսպասենք վաղվան, որպեսզի քվեարկության ընթացքի վերաբերյալ մեր գնահատականները տանք: Այսօր մենք դիտարկում ենք ու գնահատականներ չենք հնչեցնի գործընթացի հետ կապված»,-նշեց նա:
Նա հավելեց, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունները դիտարկելու համար հավատարմագրել է 300 դիտորդ: «Մեր դիտորդները դիտարկում են ընտրությունները հանրապետության ողջ տարածքով: Մենք շնորհակալ ենք Հայաստանի կառավարությանը և ժողովրդին ջերմ ընդունելության համար»,-նշեց Իգնասիո Սանչես Ամորը:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ներկայացուցիչ Բեկկեվորդ Գեեր Յորգենն էլ հրաժարվեց քվեարկության ընթացքի վերաբերյալ գնահատականներ հնչեցնելուց` ընդգծելով, որ գնահատականներ կհնչեցնեն ապրիլի 3ին, իսկ այս պահին իրենց գործը քվեարկության ընթացքը դիտարկելն է: