«Մեր նպատակն է Հայաստանի դպրոցներում խթանել տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը հատկապես ուսուցչական շրջանում։ Հաշվի առնելով, որ մեր հանրապետության ուսուցիչների 43 %-ը 51 տարեկան և ավելի են, շատ դժվար է նրանց աստիճանաբար բերել այն գաղափարին, որ համակարգիչն այսօր աշխատանքային անփոխարինելի գործիք է»,- նշեց Ալոյանը։
Կառավարության նիստի ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը նշեց, որ դրանց շրջանառությունը կարգելվի 2017 թվականի հուլիսի 1-ից, իսկ ապրանքների համար, որոնք արդեն դրանցով դրոշմվել են՝ 2018-ի հուլիսի 1-ից:
Դուք չե՛ք կարող այդպես անտարբեր նայել, թե ինչպես է փլուզվում մեր հավատն ու վստահությունը պետական այրերի կողմից շահարկվող բարեգործական նպատակների հանդեպ, վկան՝ վերջերս ԱԺ-ում դժվարությամբ ընդունված 1000 դրամների պատմությունը:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը նախկին մաֆիոզների ոտնլվայի ավանդական ծիսակատարություն կկատարի Պալյանո քաղաքի (Ֆրոզինոնեի նահանգ) բանտում:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի վերաբերյալ վճիռներ է հրապարակել: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկա Թրամփը, Սպիտակ տան առավել մեծ ժողովրդականություն վայելող աշխատակիցն է ամերիկացիների շրջանում, ինչի մասին վկայում են Morning Consult ընկերության եւ Politico հրատարակության անցկացրած համատեղ հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են ապրիլի 12-ին:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն չունի Սիրիայի Դեյր Էզ Զոր քաղաքի շրջանում միջազգային կոալիցիայի ավիահարվածի հետեւանքով մարդկանց զոհվելու մասին:
Եվրասիական տնտեսական միության շրջանակում աշխատանքը հնարավորինս արդյունավետ կազմակերպելու դեպքում երկրները ինքնաբերաբար կձգվեն դեպի միությունը:
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Բորուսիա Դորտմունդ»-«Մոնակո» հանդիպումը հետաձգվել էր, քանի որ Գերմանիայի Դորտմունդ քաղաքում պայթյուն էր որոտացել «Բորուսիայի» ավտոբուսի մոտակայքում՝ դորտմունդյան ակումբի «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտից 10 կմ հեռավորությամբ: Միջադեպի արդյունքում տուժել էր թիմի պաշտպան Մարկ Բարտրան: Ըստ ՈՒԵՖԱ-ի որոշման՝ այս խաղը հետաձգվեց և կայացավ երեկ՝ ապրիլի 12-ին:
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է թեթև արդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող ձեռնարկությունների ներկայացուցիչներին: Հանդիպմանը քննարկվել են ոլորտի հետագա զարգացմանը, արտադրությունների ընդլայնմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, առկա խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Իդլիբում քիմիական գրոհի կապակցությամբ երկրի իշխանություններին հասցեագրված մեղադրանքները «100 տոկոսով մոգոնված են», տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Հայկական ֆուտբոլի մասին խոսելիս Չեֆերինն անդրադարձել է հատկապես Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Զեֆերինը նշել է, որ Մխիթարյանը Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է:
Ամերիկահայ հայտնի երգչուհի Շերը (Շերլին Սարգիսյան) կոչ է արել Միացյալ Թագավորության և Միացյալ Նահանգների կառավարություններին ճանաչելու Հայոց ցեղասպանությունը:
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Մայքլ Լինքը մտահոգություն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ Թուրքիայի սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի ընթացքում ընդդիմադիր ուժերը լայնածավալ սահմանափակումների են հանդիպել:
Վարչապետ Կարեն Կարապետյանի այսօրվա որոշմամբ՝ Համլետ Հակոբյանն ազատվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից։
Բացահայտվել է սպանությունը, պարզվել առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը։
Թուրքիայում բանտարկված գերմանական Die Welt պարբերականի լրագրող Դենիզ Յուջելը Սիլիվրիի բանտում ամուսնացել է հեռուստահաղորդավար Դիլեք Մայաթուրքի հետ:
Բաքվի վերաքննիչ դատարանը ապրիլի 13-ին քննել է ձերբակալված բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը` կապված ապրիլի 7-ին Նասիմինի շրջանի դատարանի կողմից նրա կալանքի ժամկետը երեք ամսով երկարաձգելու որոշման հետ:
Պոլսո Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հայտարարել է, որ պատրիարքական տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանն Սուրբ Փրկիչ հիվանդանոց հրավիրելիս նրան տեղյակ է պահել գրավոր առաջարկի տեսքով համաձայնության նախագիծ ներկայացնելու մասին:
16 քրեական գործերից 11-ը վերաբերում են մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդված)͵ 4-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդված) և 1-ը՝ այլ անձի փոխարեն քվեարկելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդված):
Թուրքիայի քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի փաստաբանները դիմել են արդարադատության նախարարություն` պահանջելով հանդիպում կազմակերպել իրենց պաշտպանյալի հետ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 13-ին այցելել է Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղ եւ մասնակցել այնտեղ շաբաթօրյակի շրջանակներում կազմակերպված ծառատունկին:
ԿԺԴՀ-ի առաջնորդի եղբոր՝ Կիմ Չեն Նամի սպանության մեջ մեղադրվող երկու կանայք ապրիլի 13-ին Մալայզիայում դատավարության են ներկայացել զրահաբաճկոնակներով եւ հատուկ նշանակության ուժերի ուղեկցությամբ:
Հարյուրավոր մարդկանց թունավորման է հանգեցրել ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ռազմաօդային ուժերի հարվածը, որը հասցվել է Դեյր Էզ Զոր քաղաքի (Դամասկոսից 420 կիլոմետր հեռավորության վրա) մերձակա Ջալթայի շրջանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շտաբին ու պահեստին: Այդ մասին ասված է Սիրիայի ԶՈւ-ի հրամանատարության՝ SANA գործակալության կողմից տարածված հայտարարության մեջ:
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին պատմել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում «Ռեալի» դեմ անցկացրած խաղի մասին (1:2):
Պոլսահայ մտավորական, լրագրող Էթյեն Մահչուփյանը, ով Ահմեդ Դավութօղլուի վարչապետության օրոք նրա գլխավոր խորհրդականի պաշտոնն էր զբաղեցնում, հայտարարել է ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեին դեմ քվեարկելու իր որոշման մասին:
Մեկը բոլորի, բոլորը մեկի համար. հենց այս սկզբունքով էին առաջնորդվում զինծառայողները Ապրիլյան պատերազմում:
Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված` ՀՀ գլխավոր դատախազի կողմից Հատուկ քննչական ծառայություն է ուղարկվել ՀՀ ոստիկանության օպերլիազորի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:
Ապրիլի 14-15-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 16-18-ը` հատկապես օրվա երկրորդ կեսին, կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնում հաստատվեց Վահրամ Առաքելյանը: Կառավարությունը հաստատեց ռեկտորի ընտրության քվեարկության արդյունքները: