Բաժիններ՝

«Տեղի էր ունեցել հարձակում, իսկ նրանց մտահոգում էր միայն՝ կկայանա՞ խաղը, թե՞ ոչ». Տուխելը դժգոհել է ՈՒԵՖԱ-ից

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Բորուսիա Դորտմունդ»-«Մոնակո» հանդիպումը հետաձգվել էր, քանի որ Գերմանիայի Դորտմունդ քաղաքում պայթյուն էր որոտացել «Բորուսիայի» ավտոբուսի մոտակայքում՝ դորտմունդյան ակումբի «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտից 10 կմ հեռավորությամբ: Միջադեպի արդյունքում տուժել էր թիմի պաշտպան Մարկ Բարտրան: Ըստ ՈՒԵՖԱ-ի որոշման՝ այս խաղը հետաձգվեց և կայացավ երեկ՝ ապրիլի 12-ին:

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին բարկացրել է այն փաստը, որ խաղը հետաձգվել է ընդամենը մեկ օրով: Տուխելը նշել է, որ ոչ ոք իրենց չի հարցրել խաղը հետաձգելու մասին, այլ պարզապես տեքստային հաղորդագրություն են ուղարկել, որտեղ նշված է եղել որոշման մասին:

«Սարսափելի զգացողություններ էին: Տեղի էր ունեցել հարձակում, իսկ նրանց մտահոգում էր միայն՝ կկայանա՛ խաղը, թե՞ ոչ: Նրանց թվում էր, որ ավտոբուսի վրա գարեջրի շիշ է ընկել, նրանք մեզ հետ այդպես վարվեցին: Տպավորություն է, որ մենք միայն պետք է աշխատենք, և ուրիշ ոչինչ մեզ չպետք է հետաքրքրի:

Պատկերացրեք, որ պայթյունը նոր է եղել, բոլորը շփոթված են, Բարտրային շտապ օգնության մեքենայով տեղափոխում են, իսկ մեզ հաղորդագրությամբ ասում են ուղղակի, որ մենք չենք խաղալու: Սարսափելի զգացողություններ են»,- նշել է Տուխելը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս