Սիրիական բանակի մարտիկներն աշխարհազորայինների ջոկատների աջակցությամբ ապրիլի 17-ին ազատագրել են Համայի նահանգի (Դամասկոսից 220 կիլոմետր հեռավորությամբ) հյուսիսում գտնվող Սոուրան քաղաքը:
Ֆրանսիայում շաբաթվա վերջում սպասվող նախագահական ընտրությունները հետաքրքրում են ոչ միայն ֆրանսիացի ընտրողներին, այլև ամերիկացիներին:
Ապրիլի 24-ին Ժնեւում պլանավորված է Սիրիայի խնդրի շուրջ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը:
Լոնդոնում Միացյալ Նահանգների դեսպանության աշխատակիցները հարցաքննության են կանչել երեք ամսական մանկիկին, որի պապիկը սխալվել է այցագրի հարցաթերթիկը լրացնելիս եւ նշել, որ երեխան կապված է ահաբեկչական գործունեության հետ:
Գերմանիայի Սոցիալդեմոկրատական կուսակցության ղեկավար Մարտին Շուլցը մեկնաբանել է Թուրքիայում ապրիլի 16-ին կայացած սահմանադրական հանրաքվեի նախնական արդյունքները` գրառում կատարելով թվիթերյան իր միկրոբլոգում:
ԱՄՆ-ը եւ Հարավային Կորեան մտադիր են պատժել ԿԺԴՀ-ին հետագա «սադրանքների» դեպքում:
Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կըն Հեին եւ Lotte Group-ի նախագահ Սին Դոն Բինին կոռուպցիայի մեղադրանքներ են առաջադրվել, ինչի մասին ապրիլի 17-ին հայտնել է «Ռյոնհապ» գործակալությունը:
Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը մեկնաբանել է Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի նախնական արդյունքները` նշելով, որ դրանից հետո Եվրամիության հետ համագործակցությունն ավելի է բարդանալու:
Grenke Chess Classic շախմատի միջազգային մրցաշարում Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը կիսել է միավորն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ: Լևոն Արոնյանը խաղացել է սև խաղաքարերով:
Ապրիլի 16-ին Թուրքիայում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ ողբերգական միջադեպ է տեղի ունեցել: Թուրքական «Birgün» թերթի կայքի համաձայն՝ Դիարբեքիր նահանգի Չերմիք շրջանի Յաբանարդը գյուղում հանրաքվեի մասնակիցների միջև բռնկված վեճն ավարտվել է արյունահեղությամբ:
Ապրիլի 17-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց Եվրահանձնաժողովի բնակչության պաշտպանության և մարդասիրական օգնության հարցերով գլխավոր վարչության (DG ECHO) Արևելյան հարևանության, Կենտրոնական Ասիայի, Իրաքի և Իրանի արագ արձագանքման համակարգող՝ Սրդան Ստոյանովիցին:
Թուրքիայի սահմանադրական հանրաքվեի արդյունքներից դժգոհող քաղաքացիները Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում և այլ քաղաքներում դուրս են եկել բողոքի ցույցերի:
Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն հայտարարել է, որ նավթի արդյունահանման կրճատման համաձայնագրի մասնակից երկրների մեծամասնությունը ցանկանումէ երկարացնել այն:
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով կլինեն պատմաբանների, խնդրի նեղ մասնագետների տասնյակ հրապարակումներ, մեկուկես միլիոն զոհերի հիշատակը ոգեկոչող հարյուրավոր հոդվածներ, այլ միջոցառումներ։
Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ զորավարժություններ են սկսել: Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, զորավարժությունների նպատակն է ստուգել զինված ուժերի մարտական պատրաստվածությունը, զինված ուժերի կառավարման կազմակերպումը և նրանց փոխգործակցությունը մարտական գործո ղությունների ժամանակ:
Ֆրանսիայի նախագահի պաշտոնի թեկնածու, հանրապետության էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնն անհանգստանում է, որ Թուրքիայում կայացած հանրաքվեն կբերի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բացարձակ իշխանության։
Եվրախորհրդարանի` Թուրքիայի հարցով զեկուցող Քեթի Փիրին ապրիլի 16-ի սահմանադրական հանրաքվեի արդյունքները տխրեցնող է համարել երկրի ժողովրդավարների համար:
Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը երեկ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը չպետք է թույլ տան, որ երրորդ ուժը միջամտի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը:
Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեով ընտրատեղամասերի 99,97 տոկոսի արդյունքներով հաղթող է ճանաչվել «այո»-ն:
«Համագործակցության այս ուղղությունները նախատեսված են ՆԱՏՕ-Հայաստան Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով (ԱԳԳԾ): Մեր հիմնական նպատակն է ՆԱՏՕ-ի ստանդարտների ու դրական փորձի փոխանցումը գործընկեր երկրներին»,- նշեց ՆԱՏՕ-ի պաշտոնյան:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 16-ի սահմանադրական հանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո հայտարարել է մահապատիժը վերականգնելու պատրաստակամության մասին:
Հնդկաստանի Թամիլնադի նահանգում առնվազն երկու մարդ է զոհվել ցլերի սանձահարման Ջալիքաթու ավանդական խաղերի ընթացքում, ինչի մասին հայտնել է Hindustan Times հրատարակությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը։
«Սիրիայի դեմոկրատական ուժերի» մարտիկները գործողություն են իրականացրել Դեյր Էզ Զորի նահանգում, որն ուղեկցվել է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ռազմաօդային ուժերի դեսանտի իջեցմամբ։
Լոնդոնի հյուսիսարեւելյան շրջանի Դալսթոնի գիշերային ակումբում առնվազն 11 մարդ այվածքներ է ստացել չպարզված «թունավոր նյութի» ներգործությունից:
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը ժամանել է ամերիկյան ռազմակայան, որը գտնվում է Հարավային Կորեայի եւ ԿԺԴՀ-ի միջեւ ընկած ապառազմականացված գոտու մերձակայքում, ինչի մասին հաղորդել է Asssociatrd Press գործակալությունը։
Այսօր, ինչպես և Հայ առաքելական եկեղեցու բոլոր տաղավար տոներին հաջորդող օրերը, հանգուցյալների հիշատակության օր է` Մեռելոց:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 17-ի ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Ապրիլի 17-ին, ժամը 05:55-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Այնթապ գյուղի կամրջի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ապրիլի 17-ին, ժամը 04:21-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին արգելափակվել է Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի թիվ 111 շենքի վերելակում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: