Բաժիններ՝

Հանրաքվեից հետո Թուրքիա­-ԵՄ համագործակցությունն ավելի է բարդանալու. Սեբաստիան Կուրց

Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը մեկնաբանել է Թուրքիայում ապրիլի 16-­ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի նախնական արդյունքները` նշելով, որ դրանից հետո Եվրամիության հետ համագործակցությունն ավելի է բարդանալու: Այս մասին Կուրցը գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:

«Հանրաքվեի արդյունքները ստեղծեցին մասնատված երկիր: Ապագայում այս երկրի հետ Եվրամիության համագործակցությունն ավելի է բարդանալու»,­-նշել է Կուրցը:

Թուրքիայում ապրիլի 16­-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեում ընտրատեղամասերի 99,97 տոկոսի արդյունքներով հաղթող է ճանաչվել «այո»-­ն. սահմանադրական փոփոխություններին «այո» է ասել ընտրողների 51,41 տոկոսը, «ոչ»` 48,59 տոկոսը:

Գլխավոր ընդդիմադիր, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է հանրաքվեի արդյունքները բողոքարկելու մասին: Ընդդիմադիր գործիչը հայտնել է, որ շուրջ 1,5 միլիոն քվե հաշվվել է «այո»-­ի օգտին խախտման արդյունքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս