Քաղաքացիները գիշերն արգելափակվել են վերելակում

Ապրիլի 17-ին, ժամը 05:35-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին արգելափակվել է Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի թիվ 16 շենքի վերելակում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները բացել են վերելակի դուռը. ներսում եղել է 1956 թ. ծնված Լ. Ղ.-ը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ապրիլի 17-ին, ժամը 04:21-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին արգելափակվել է Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի թիվ 111 շենքի վերելակում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները բացել են վերելակի դուռը. ներսում եղել է 1981 թ. ծնված Դ. Հ.-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930