Բաժիններ՝

Մակրոնն անհանգստացած է Թուրքիայում կայացած հանրաքվեի արդյունքներից

Ֆրանսիայի նախագահի պաշտոնի թեկնածու, հանրապետության էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնն անհանգստանում է, որ Թուրքիայում կայացած հանրաքվեն կբերի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բացարձակ իշխանության։

Խորհրդարանականից կառավարման նախագահական ձեւին անցնելու շուրջ Թուրքիայում սահմանադրական հանրաքվեն ավարտվել է դրա կողմնակիցների հաղթանակով՝ ոչ մեծ գերակշռությամբ: Նախնական տվյալներով՝ նրանք հավաքել են ձայների 51,2 տոկոսը, ինչը 1,25 միլիոնով ավելի է, քան սահմանադրական բարեփոխման հակառակորդներինը:

Նախագահական համակարգի անցնելու վերաբերյալ սահմանադրական փոփոխություններն ավելի վաղ հավանության են արժանացել Թուրքիայի խորհրդարանի կողմից եւ ստորագրվել Էրդողանի կողմից:

«Չի կարելի, որ թուրքական հանրաքվեն բերի միահեծան իշխանության: Երբ ես նախագահ ընտրվեմ, ձեռք կմեկնեմ բոլոր դեմոկրատներին»,­-գրել է Մակրոնը Twitter­-ի իր միկրոբլոգում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930