Իրանը պատրաստ է պաշտպանել նավթի հանույթի կրճատման համաձայնագրի երկարացումը
Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն հայտարարել է, որ նավթի արդյունահանման կրճատման համաձայնագրի մասնակից երկրների մեծամասնությունը ցանկանումէ երկարացնել այն: Իրանն իր հերթին պատրաստ է պաշտպանել գործարքի երկարացումը, եթե դրա մասնակիցները գան նման որոշման։
«Իրանը նույնպես պաշտպանում է այդ որոշումը: Եթե մյուս երկրներն այն պաշտպանեն, Իրանը եւս այդպես կվարվի»,-Զանգանեի խոսքը մեջբերել է ISNA գործակալությունը:
ՕՊԷՔ-ն անցյալ տարվա նոյեմբերի 30-ի նիստում պայմանավորվել է իր օրական արդյունահանումը հոկտեմբեր ամսվա մակարդակի համեմատությամբ կրճատել 1,2 մլն բարելով:
Համաձայագրի երկարացման հարցը քննարկվելու է մոնիթորինգային կոմիտեի՝ մայիսին կայանալիք նախարարական հանդիպմանը:
Համաձայնագրի երկարացման օգտին արդեն հանդես են եկել Քուվեյթը, Օմանը, Վենեսուելան, Իրաքը, Ադրբեջանը, Ալժիրը: Անցած շաբաթ ԶԼՄ-ները, հղում անելով աղբյուրների, հայտնել էին, որ Սաուդյան Արաբիան նույնպես պաշտպանում է գործարքի երկարաձգումը:
Ռուսաստանն առայժմ հայտարարում է, որ այդ մասին խոսելը դեռեւս վաղ է: Սակայն, ինչպես ապրիլի սկզբին հայտնել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, նախարարությունն արդեն այդ հարցը քննարկել է ռուսական նավթընկերությունների հետ եւ կառավարությունում, հաղորդելէ ՌԻԱ Նովոստին: