Ֆրանսիայի Ներքին գործերի նախարար Մաթիաս Ֆեկլը հայտարարել է Սուրբ Զատկի օրերին հանրապետության մարդաշատ վայրերում անվտանգության խստացված ռեժիմ սահմանելու մասին:
Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Անտոնի Բարսամյանը և ամերիկահայ հայտնի վենչուրային կապիտալիստ, գիտնական ու բարերար Նուբար Աֆեյանը The Hill պարբերականում հրապարակել են «Հայոց ցեղասպանություն. սկսելով այնտեղից, որտեղ Ռեյգանն ավարտեց» վերտառությամբ հոդված:
Ապրիլի 15-ին, Արցախի հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի նախագահությամբ, հրավիրվել է ռազմական խորհրդի նիստ, որին մասնակցել են բանակի հրամանատարի տեղակալները, բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարներն ու տարբեր ոլորտների պատասխանատու զինվորական պաշտոնյաներ:
«Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան մասնակից Արծվիկը մայիսի 9-ին Կիեւի բեմում կլինի 2 պարողների եւ 3 բեքվոկալիստների հետ:
Սոցցանցերում սկանդալային հրապարակմամբ հանդես եկած Ստամբուլի քաղաքապետարանի աշխատակցի դեմ հետաքննություն է սկսվել:
Մեծ Պահքից պետք է դուրս գալ աստիճանաբար: Քանի որ բավական երկար ժամանակ միայն բուսական սնունդ օգտագործելով մարսողական համակարգում որոշակի փոփոխություններ են կատարվում, և մարդու օրգանիզմը հարմարվում է զուտ բուսական սննդի յուրացմանը:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն կիսվել է «Չելսիի» հետ կայանալիք խաղի սպասումներով:
Ապրիլի 15-ին, ժամը 08:52-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի սկզբնամասում՝ կենտրոնական փողոցում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սպիտակ տունը որոշել է հրաժարվել ԱՄՆ նախագահի նստավայրի այցելուների ցանկը հրապարակելու պրակտիկայից և այն գաղտնի պահել:
Ուկրաինայում ձերբակալվել են 2 թուրք զբոսաշրջիկներ: Այս մասինհայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:
Ադրբեջանաիրանական սահմանի Ասթարա սահմանային մաքսակետում ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի, ով փորձել է Իրանից մոտ 2 կգ թմրանյութ տեղափոխել Ադրբեջան:
Տավուշի մարզով հոսող Գոշ լճի տարածքում իրականացված աշխատանքների վերաբերյալ կատարվում է ծառայողական քննություն: Այսօր պատասխանելով բնապահպան-ակտիվիստների ահազանգին ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստում սահմանել է Երևանի ավագանու 2017 թվականի մայիսի 14-ի ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքին նախընտրական քարոզչության ժամանակ հանրային հեռուստատեսությամբ և հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրելու կարգը:
Հայուհին պե՛տք է դառնա ինչպես իր ընտանիքի, օջախի ամուր սյունը, այնպես էլ բոլորիս տան՝ մեր հայրենիքի հաստատուն հենասյունը: Եվ թող հայ կինը նախեւառաջ վերագտնի իրեն որպես կի՛ն՝ իգական ակունք, որը սնվում է փոխադարձ սիրո ու նվիրումի պտուղներով:
Հազարավոր քրիստոնյաներ ողջ աշխարհից, այդ թվում՝ ուխտավորներ Հայաստանից, Հին Երուսաղեմի փողոցներում սպասում են Սուրբ կրակին, որն ամեն տարի վառվում է Զատկի տոնի առթիվ Երուսաղեմի Քրիստոսի Հարության մայր տաճարում, որտեղ գտնվում է սուրբ գերեզմանը:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատեց քվեաթերթիկում Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի հերթական համարները: Քվեաթերթիկի համարների բաշխումը կատարվեց ըստ այբբենական կարգի: Այսպիսով, քվեաթերթիկում 1-ին համարի ներքո կլինի «Ելք» դաշինքը, 2-րդ համարի ներքո` «Երկիր Ծիրանի» կուսակցությունը, 3 -րդ համարի ներքո` ՀՀԿ-ն:
Այս օրը պատկերն ու օրինակն է արարչության յոթերորդ օրվա, երբ Աստված հանգստացավ Իր բոլոր գործերից: Աստված վեց օրում արարեց աշխարհը, իսկ յոթերորդ օրը հանգստացավ: Անցած օրերն Աստված պատվեց արարչությամբ, իսկ այս օրը՝ օրհնությամբ ու սրբությամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 08։00-ի սահմաններում «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի թիվ 62 խցում հայտնաբերվել է Աբովյան քաղաքի Վոլկովի փողոցի բնակիչ՝ 22-ամյա Փայլակ Գևորգյանի դին՝ ջեռուցման համակարգի խողովակից կախված վիճակում։
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1982 թ. ծնված Քնքուշ Մ.-ն և հայտնել, որ թիվ 58 երթուղու ավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 37.000 դրամ և անձնագիրը:
Չնայած ճանապարհային ոստիկանության բազմաթիվ զգուշացումներին՝ դեռ կան վարորդներ, որոնք երթևեկում են թաղանթապատված դիմապակիով ավտոմեքենաներով:
«ՍԱՍ» գրուպի աշխատակիցների հետ անցկացված նախընտրական ժողովի վերաբերյալ ձայնագրությունն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` դրանում առկա հանգամանքները ստուգելու նպատակով:
Խոշոր հարկատու են համարվելու նաև 500 մլն. դրամ և ավելի շրջանառություն ունեցողները։ Փաստորեն, իշխանությունն այնքան վատ վիճակում է, որ կրկնակի քիչ շրջանառություն ունեցողներին ևս խոշոր հարկատու է դիտարկում՝ այսպիսով փորձելով խստացնել հսկողությունը բիզնեսի նկատմամբ և ապահովել տնտեսության երկնիշ աճը։
Մեկ տարի առաջ այս օրը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տան ուղղությամբ Հովհաննես Մուրադյանը նռնակ նետեց, սակայն նռնակը չէր պայթել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Մուրադյանը 2014 թվականից հաշվառված է ՀՀ ԱՆ «Ավան հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ում շիզոֆրենիա, պարանոիդ ձև ախտորոշմամբ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1989 թ. ծնված Հայկուհի Բ.-ն և հայտնել, որ թիվ 34 երթուղու ավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 30.000 դրամ:
Աստիճանաբար հստակվում է ՀՀԿ-ականների այն շրջանակը, որը պետք է մտնի ԱԺ, զբաղեցնի մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները։ ՀՀԿ-ում հակված են երիտասարդ գվարդիան «մարտի» տանել՝ տեղեր ապահովելով ռեյտինգային «քյարթերի» համար։
Դավիթ Խ.-ն ներկայացվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչություն:
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելուց հետո դարձյալ օրակարգ է եկել հարցը՝ իսկ ո՞վ կդառնա Անվտանգության խորհրդի նոր քարտուղար։ Երբ հարցն այս տարեսկզբին եկել է օրակարգ, Արթուր Բաղդասարյանը Սերժ Սարգսյանին մեսիջ է ուղարկել, որ ինքը պատրաստ է վերադառնալ այդ պաշտոնին։
Ազգային անվտանգության ծառայությունում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կեղծ կտրոններ վաճառելու դեպքերով հարուցված քրեական գործերով նախաքնությունները մեկը մյուսի հետևից մոտենում են իրենց տրամաբանական ավարտին:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 15-ի ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
«Վերնիսաժի» կառուցապատումից առաջ այդ տարածքում գործում էր մի քանի սննդի կետ, սակայն վերակառուցումից հետո միակ կետը պատկանում է քաղաքային իշխանության ներկայացուցչին։