Բաժիններ՝

Դավիթ Տոնոյաննընդունել է Եվրահանձնաժողովի բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչության համակարգողին

Ապրիլի 17-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց Եվրահանձնաժողովի բնակչության պաշտպանության և մարդասիրական օգնության հարցերով գլխավոր վարչության (DG ECHO) Արևելյան հարևանության, Կենտրոնական Ասիայի, Իրաքի և Իրանի արագ արձագանքման համակարգող՝ Սրդան Ստոյանովիցին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ ԱԻՆ-ի, ՄԱԶԾ-ի և DG ECHO-ի համագործակցությունը աղետների ռիսկի կառավարման և նվազեցման ոլորտում, ինչպես նաև՝ հետագա համատեղ ծրագրերի իրականացման ընդլայնումը տարածաշրջանային մակարդակով:

Իր խոսքում նախարար Տոնոյանը կարևորեց Հայաստանի և Եվրամիության համագործակցությունը քաղաքացիական պաշտպանության բնագավառում, ինչը կարող է նաև խթանել աղետների ռիսկի նվազեցման գործընթացը և դրա շուրջ համագործակցությունը տարածաշրջանային մակարդակում:

Կողմերը քննարկեցին արտակարգ իրավիճակների ոլորտում փորձագետների փոխանակման և վերապատրաստման հնարավորությունները:

Անդրադարձ եղավ նաև Հայաստանի համայնքներում աղետների ռիսկի նվազեցման և դիմակայունության բարձրացման հնարավորություններին: Համագործակցության այս բաղադրիչի հաջողված մեկնարկը Սյունիքի Կապան և Քաջարան քաղաքային համայնքներում դիմակայունության բարձրացմանն ուղղված պիլոտային ծրագրի մեկնարկն էր. այն է՝ սելավավտանգ հատվածների ուսումնասիրություն անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ:

Նշենք, որ Ս.Ստոյանովիցը կայցելի նաև Սյունիքի մարզի ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոն՝ ծրագրի շրջանակներում ստեղծված քաղաքային և մարզային ազդարարման համակարգի աշխատանքին ծանոթանալու նպատակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս