«Սկզբում մենք շատ էինք շփվում միմյանց հետ, բայց հետո մեր հարաբերությունները դարձան ոչ այնքան լավը: Ինչպես սիրահար զույգերի մոտ է լինում. սկզբում նրանք սիրում են միմյանց, իսկ հետո դա բավարար չի լինում»,- խոստովանել է Կասիլիասը Movistar+-ին տված հարցազրույցում:
ԱՄՆ-ում 72 տարեկան հասակում մահացել է սոուլի ոճում ամերիկացի հայտնի երգիչ, The Main Ingredient ռիթմ ընդ բլյուզ խմբի առաջատար վոկալիստ Քյուբա Գուդինգ Ավագը:
Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված` ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայություն է ուղարկվել ՀՀ ՊՆ աշխատակցի կողմից առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենը Փարիզում կատարված գրոհից հետո կոչ է արել առանց հապաղելու վճռական հակահարված տալ իսլամական ահաբեկչությանը։
ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայող, շարքային Նարեկ Զավենի Հակոբյանի (ծնված` 30.08.1986թ.) մահացու հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ։
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ավստրիայի նախկին նախագահ Հայնց Ֆիշերին:
Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 21-ին հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողով ստեղծելու մասին: Հանձնաժողովի նախագահը Հայաստանի Հանրապետության վարչապետն է:
«Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի գլխավոր քարտուղար ունենալն ինչքան խնդրի լուծում է, այնքան էլ միաժամանակ կարող է խնդրի բարդացում լինել: Որովհետև Ռուսաստանի քաղաքացի Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությունը այլ կշիռ ուներ, քան Հայաստանի քաղաքացի գլխավոր քարտուղարի արվելիք որևէ հայտարարությունը: Հասկանալի է, որ շատերի համար ընկալումը լինելու է այսպես՝ դե, Հայաստանի քաղաքացի է, ի՞նչ պետք է ասեր»,- ասաց նախարարը:
«Ես ակնկալում եմ, որ շատ արագ՝ դուք որոշեք, թե որն է իրականում պետք, մի քանի կլինիկա փորձեք տալ կառավարման և մեկ-երկու ոչ հայաստանյան, միջազգային օպերատոր բերեք, ուղղակի մշակույթ փոխեք»:
Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհրդի կողմից սահմանադրական հանրաքվեում անկնիք քվեները վավեր ճանաչելու մասին որոշման ընդունումից հետո երկրի տարբեր քաղաքներում սկսված ցույցերը չեն դադարում:
«Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է բելգիացիների հետ խաղի արդյունքը: Խաղն ավարտվել է 2:1 հաշվով «կարմիր սատանաների» հաղթանակով: Հաղթական գոլը 107-րդ րոպեին խփել է Մարկուս Ռաշֆորդը:
Պետական եկամուտների կոմիտեն օրերս հայտարարություն է տարածել այն մասին, որ բիզնեսի համար հավասար դաշտ ապահովելու նպատակով օրենքը շրջանցողների նկատմամբ հսկողական լայնածավալ գործողություններ է իրականացնելու: Զանգվածային լրատվության որոշ միջոցներ կոմիտեի կողմից օրենքի շրջանակում տոնավաճառներում մեկնարկած ստուգայցերը մեկնաբանել են իբրև «տեռոր»՝ անհիմն ենթադրություններով կապեր ստեղծելով «կառուցվող նոր առևտրի կենտրոնի» և վարչապետի հետ:
Նախօրեին արտառոց դեպք է գրանցվել Արաբկիրում. Նախկին զույգերի վեճն ավարտվել է տղամարդու նկատմամբ բռնությամբ։
Միացյալ Նահանգների իշխանությունները քննարկում են Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին մեղադրանքներ առաջադրելու հնարավորությունը, ինչի մասին հայտնել են ամերիկյան զանգվածային լրատվամիջոցները:
Անդրադառնալով իմ ասուլիսի ընթացքում քաղաքացիական հասարակության գործողություններին՝ ուզում եմ նշել, որ խորապես վստահ եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը ենթադրում է նաև քննադատություններ և անհամաձայնության նման դրսևորումներ:
Բուենոս Այրեսի քաղաքային օրենսդիր մարմինն ապրիլի 20-ին կայացած նիստում, հավատարիմ մնալով մարդու իրավունքների պաշտպանության հանձնառությանը, ապրիլի 24-ը հայտարարել է որպես թուրքական պետության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության հիշատակի օր՝ «Հիշողություն, ճշմարտություն, արդարություն և փոխհատուցում» կարգախոսի ներքո:
Վերաքննիչ դատարանը մերժեց Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխելու և նրան ազատ արձակելու միջնորդությունը: ԱՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը կշարունակի մնալ անազատության մեջ: Որոշումը հրապարակվեց ապրիլի 21-ի առավոտյան:
Մեր երեխաները, իհարկե, կխոսեն նաեւ հայերեն եւ լյուքսեմբուրգերեն: Տաթեւն էլ իր հերթին փորձում է լյուքսեմբուրգերեն սովորել:
Փարիզի Ելիսեյան դաշտերում հրաձգությանը մասնակցության մեջ կասկածվող անձը, որի գոյության մասին ֆրանսիական կողմին ծանուցել են Բելգիայի իշխանությունները, անձամբ է ներկայացել Բելգիայի Անտվերպեն քաղաքի ոստիկանության կոմիսարիատ:
Փարիզի Ելիսեյան դաշտերում ապրիլի 20-ին ոստիկանների վրա կատարված հաարձակումը չի խանգարի Ֆրանսիայի նախագահի ընտրությունների անցկացմանը, որի առաջին փուլը կկայանա ապրիլի 23-ին:
2016 թ. նոյեմբերի 20-ից ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 1964 թ. ծնված Աշոտ Թովմասյանը:
Հարցման արդյունքների համաձայն, ընտրությունների առաջին փուլում Մակրոնին պատրաստ է աջակցել ընտրողների 24 տոկոսը, լե Պենին՝ 21,5 տոկոսը, ինչը 0,5 տոկոսով ցածր է, քան երեք օր առաջ:
Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադին մերժել են նախագահի թեկնածու գրանցել հերթական ընտրություններում:
Հայաստանը խաղաղությունից երբեք չի հրաժարվել, մենք շարունակում ենք մնալ խաղաղության ջատագով և վստահ ենք, որ այս տարածաշրջանն այլ ապագա չունի: Սակայն, սրա հետ մեկտեղ, անկախ ամեն ինչից, մենք պետք է քայլեր ձեռնարկենք մեր անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ:
Ազգային ժողովի պատգամավորներ Արտակ Դավթյանը և Արտակ Զաքարյանը պաշտպանության փոխնախարարների պաշտոններում կնշանակվեն Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտից հետո:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ցանկանում է շարունակել իր ծառայությունը պաշտպանական գերատեսչության ղեկավարի պաշտոնում:
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ Բագրատաշենի սահմանային անցակետով ՀՀ է ժամանել և բաժին ներկայացվել 1991 թ. ծնված Պայծառ Խ.-ն։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու ժամկետների մասին:
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջը հանրաքվեի (Brexit) արդյունքները կարող են վերանայվել հունիսի 8-ին երկրում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո:
«Իրանը հակասության մեջ է մտնում ԳՀՀՊ-ի հետ: Իրանի իշխանությունները պետք է հետեւեն դրան, նշել է ԱՄՆ-ի ղեկավարը: Մենք այն վերլուծում ենք ամենայն մանրակրկիտությամբ: Մենք ասելու բան կունենանք ոչ այնքան հեռու ապագայում»: