Գորտի լորձի մեջ գրիպի դեմ դեղ են գտել
Հնդիկ գիտնականները պարզել են, որ Hydrophylax bahuvistara գորտերն արտազատում են նյութեր, որոնք կարող են ոչնչացնել գրիպի բազմաթիվ մանրԷահիմքեր: Այս մասին հաղորդվում է EurekAlert! կայքում:
Հետազոտողները տարրալուծել են տարբեր սպիտակուցային մոլեկուլներ, որոնք պարունակում է Հնդկաստանի հարավային մասում բնակվող երկկենցաղների լորձը: Նրանք հայտնաբերել են, որ 32 պեպտիդներից չորսն ունեն հակավիրուսային հատկություններ: Սակայն անվնասության ստուգումն անցել է դրանցից սոսկ մեկը՝ ուրումինը: Այն անվնաս է մարդու արյան բջիջների համար, բայց քայքայիչ ազդեցություն է գործում գրիպի վիրուսների վրա:
Հետազոտության հեղինակներից մեկի՝ Ջոշի Ջեյկոբի խոսքով՝ մեկ պոտենցիալ դեղ հայտնաբերելու համար անհրաժեշտ է տարրալուծել մինչև մեկ միլիոն տարբեր միացություններ: