Խորագիր:

Ինչ եք տեսնում առաջին հերթին. պատասխանը կարող է պատմել թաքնված կարողությունների մասին

Ինչ եք տեսնում առաջին հերթին. պատասխանը կարող է պատմել թաքնված կարողությունների մասին

Marketium.ru-ն գրում է, որ մարդու ուղեղը բաղկացած է աջ և ձախ կիսագնդերից։ Կիսագնդերը մարդկանց մոտ տարբեր չափով են զարգացած։ Ձախ կիսագունդը հիշում է տեղեկատվությունը, փաստերը, տվյալներն ու անունները։ Աջ կիսագունդը պատասխանատու է ստեղծագործական կարողությունների համար։ Դրա հետ կապված են երազանքները, զգացմունքները, մտքերը, պատկերացումներն ու երաժշտական տաղանդները։

Նայեք այս լուսանկարին. ի՞նչ եք տեսնում առաջին հերթին։

Եթե առաջինը կնոջ դեմք եք տեսնում, նշանակում է՝ աջ կիսագունդն ավելի զարգացած է։ Ամենայն հավանականությամբ, ստեղծագործ և զգացմունքային անձ եք։ Բավական արագ եք որոշումներ կայացնում։ Նորությունները չեն վախեցնում ձեզ. հակառակը՝ ազարտի են մղում։ Մշտապես որևէ անսովոր և նորարար բաներ եք փնտրում։ Ամեն ինչի վերաբերյալ ունեք սեփական կարծիքը։ Ձախլիկ մարդկանց մեծ մասի մոտ ուղեղի աջ կիսագունդն ավելի լավ է զարգացած։

Եթե ջութակ եք տեսնում, նշանակում է՝ ավելի լավ զարգացած է ուղեղի ձախ կիսագունդը։ Ամենայն հավանականությամբ, աջլիկ եք։ Ռացիոնալ մարդիկ եք, ով մանրամասն վերլուծում է դեմ և կողմ փաստարկները։ Աշխատանքի նկատմամբ միշտ համակարգային մոտեցում եք ցուցաբերում։ Հեշտությամբ եք նոր լեզուներ սովորում և կարողանում եք ելույթ ունենալ հասարակության շրջանում։ Տեխնիկական գիտությունները նախընտրում եք հումանիտարից։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Գովազդ
Լրահոս
Ամենաընթերցված
ՕրվաՇաբաթվաԱմսվա
2017-06-08
«Ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի հաղթանակն այս հակամարտության մեջ ոչ մի դեպքում Պուտինին չի գոհացնում»
«Ձեր հույսերը, որ Մոսկվան չի հակառակվի այդ փաստաթղթին, զուր են։ Մոսկվան կդժգոհի և ամենակտրուկ ձևով կխոչընդոտի դրա ստորագրմանը»։