Կայծակնային գլխացավ։ Ցավի պիկը տևում է մոտ 60 վայրկյան, սակայն ցավը կարող է շարունակվել նույնիսկ մի քանի շաբաթ։ Կարևոր է ժամանակին դիմել բժշկի օգնությանը, քանի որ այս գլխացավը կարող է առավել լուրջ հիվանդության ազդանշան լինել։
Թուրքիայի վիճակագրական ընկերության (ԹՎԸ-TÜİK) հրապարակած տվյալների համաձայն՝ 2017թ. մարտին Թուրքիայի արտաքին առևտրայի պակասորդը կազմել է 4 մլրդ 492 մլն դոլար: Այլ կերպ ասած՝ այդ ցուցանիշը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է 10.3 տոկոսով:
Չնայած գերագույն դատարանի հետաձգման վերաբերյալ որոշմանը՝ ԱՄՆ-ի Արկանզաս նահանգում անցած հինգշաբթի օրը մահապատժի ենթարկվեց արդեն չորրորդ բանտարկյալը՝ 38-ամյա Քենեթ Ուիլիամսը:
Վաշինգտոնն ու Թեհրանը տարածաշրջանային և երկկողմ հարցերի շուրջ բանակցել են գաղտնի, միջնորդավորված կամ բազմակողմ հանդիպումների ժամանակ: Տարածաշրջանում նրանց շահերն առավել հաճախ համընկել են, քան թե հակասել: Աֆղանական ու իրաքյան հարցերի կարգավորման առնչությամբ նշանակալից դեր է ունեցել Իրանը, ինչն Արևմուտքը բարձր է գնահատել:
«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը խոստովանել է, որ հետաքրքրված չէ ակումբի նախագահի պաշտոնով:
Հայ երիտասարդ նկարիչների մտքերին, որոնումներին որոշակի ընթացք հաղորդելու համար, «Համազգային» հայ կրթական և մշակութային միությունը նախաձեռնեց «Ես եմ» խորագիրը կրող ցուցահանդեսը, որում ներառված են թվով 17 երիտասարդ արվեստագետների ստեղծագործություններ:
Հայաստանում գործող 17 առևտրային բանկերը միասին 2017 թվականի հունվար-մարտին պետբյուջե են վճարել շուրջ 9 մլրդ 825.6 մլն դրամի հարկեր և տուրքեր։
ՌԴ Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Վիկտոր Օզերովը հայտարարել է, որ Ռուսաստանի հակաօդային պաշտպանությունը Հեռավոր Արևելքում բերվել է մարտական բարձր պատրաստության վիճակի՝ Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակումից հետո:
Ըստ Marca-ի տեղեկության՝ մադրիդցիները պայմանավորվածություն են ձեռք բերել Դե Խեայի հետ և պատրաստ են նրան երկարաժամկետ պայմանագիր առաջարկել:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել` կոչ անելով Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությանը հրաժարվել հրթիռամիջուկային ծրագրից:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը ապրիլի 29-ին Կահիրեում կազմակերպված պատարագի ժամանակ օրհնել է Եգիպտոսը` որպես առաջիններից մեկը, որը գրկաբաց է ընդունել քրիստոնեությունը:
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հաղթել է Թուրքմեն ձիարշավորդի օրվան նվիրված ձիարշավում` որպես մրցանակ շահելով Toyota Land Cruiser Prado ավտոմեքենա:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Իրաքի Սինջար շրջանում քրդերի դեմ նոր հարվածներ հասցնելու հնարավորության մասին` կիրառելով թուրք ազգայնականների կողմից ընդունված հայտնի նախադասությունը:
Թուրքիայի մուտքը Եվրամիություն անիրատեսական է:
Սանկտ Պետերբուրգի Մոսկովյան թաղամասում ապրիլի 28-ի երեկոյան Ադրբեջանի քաղաքացի է սպանվել:
Ղրղզստանի Օշսկի շրջանում ապրիլի 29-ի առավոտյան գրանցված սողանքի հետևանքով Այուու գյուղի 24 բնակիչ զոհվել է:
Միացյալ Նահանգների նախկին առաջին տիկին Միշել Օբաման բացատրել է, թե ինչու է դժգոհ հայացք ունեցել Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողության ժամանակ:
Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցությունը և «Վեր կաց, Ֆրանսիա» շարժումը որոշում են կայացրել կազմել նախընտրական միություն:
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին կուրորտային Պորտոֆինո քաղաքի իր տանն ընկել է և գլխի վնասվածք է ստացել:
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր կայացել է Հայաստանում կառուցապատման ոլորտի աշխուժացման վերաբերյալ հերթական խորհրդակցությունը, որին մասնակցել են շահագրգիռ պետական գերատեսչությունների և կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչներ:
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»ի բելգիացի կիսապաշտպան Մարուան Ֆելաինին որակազրկվել է 3 խաղով: Բելգիացի ֆուտբոլիստը նաև գրավոր զգուշացում է ստացել:
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են հանրապետությունում հակակարկտային պաշտպանության առավել արդյունավետ համակարգի ստեղծմանը վերաբերող հարցեր:
Ճշտումներ են կատարվում եւ վնասների չափն է ներկայացվում: Մինչեւ հիմա նման դեպքերի ժամանակ մարզպետարանի, կառավարության կողմից նորմալ փոխհատուցվել են, որեւէ դժգոհություն չկա:
Նվերի առնչությամբ գրառում է կատարել նաև ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանությունը` նշելով. «Ահա այսպիսի ընտի՛ր նվեր մեր սիրելի Հենրիխից․․․ Go, Henrikh, Go»:
Չինաստանի իշխանություններն արտաքսել են լրտեսության մեջ մեղադրվող Միացյալ Նահանգների քաղաքացուն, ում երկու տարի պահել են կալանքի տակ:
Մյանմայի արևելքում 40 ուղևորի տեղափոխող ավտոբուսի` կիրճն ընկնելու հետևանքով մահացել է 19 մարդ:
Թուրքիայի կառավարությունը որոշում է ընդունել արգելափակել Wikipedia բաց ինտերնետ հանրագիտարանի հասանելիությունը երկրում:
Ապրիլի 30-ին, մայիսի 2-4-ը՝ գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Գենետիկայի կենտրոնում ներդրված ախտորոշիչ համակարգի միջոցով հստակ կարելի է տեսնել ալերգիաների տարածվածության փոփոխությունը: Լաբորատոր տվյալները ցույց տվեցին, որ Հայաստանում հիմնականում տարածված են խոտաբույսերի ծաղկափոշիներով պայմանավորված ալերգիաները: Փորձը ցույց է տալիս, որ վերջին տարիներին ալերգիկ հիվանդություններով հիվանդների դիմելիությունն ավելացել է: Դա նախ կապված է այն հանգամանքի հետ, որ բնակչությունն ավելի իրազեկ է դարձել, երկրորդը` բժիշկների համար ախտորոշումն ավելի հեշտ է դարձել»,- ասաց Սևան Իրիցյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Քաղցկեղի վերահսկման միջազգային միության նախագահ Նորին Արքայական Մեծություն Հորդանանի արքայադուստր Դինա Միրեդին, ով Հայաստան է ժամանել Երևանի պետական բժշկական համալսարանի հրավերով՝ մասնակցելու ԵՊԲՀ-ի և Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպված «Քաղցկեղը վերապրածների կոնգրեսին»: