ՎՏԲ-Հայաստան Բանկը` խոշորագույն հարկատու՝ Հայաստանի առևտրային բանկերի շրջանում

 ՎՏԲ-Հայաստան Բանկն 2017թ.-ի 1-ին եռամսյակի տվյալներով պետական բյուջե է վճարել մոտ 1.19  մլրդ դրամ: Բանկը զբաեղեցրել է 1-ին հորիզոնականը Հայաստանի առևտրային բանկերի ցուցակում և 21-րդ տեղը հանրապետության խոշորագույն հարկատուների ցանկում: Նշված տվյալները ներկայացված  են Հայաստանի կառավարությանն առընթեր Պետական Եկամուտների Կոմիտեի 2017թ. 1-ին եռամսյակի արդյունքների մասին հրապարակված  տվյալներում:

1000 խոշոր հարկատուների ցուցակում ընդգրկվել են ՀՀ-ում գործող բոլոր առևտրային բանկերն: Հարկերի ընդհանուր ծավալում բանկերի մասնաբաժինը կազմում է 5.6%:

Ընդհանուր առմամբ 1000 խոշորագույն հարկատուներն 2017 թ. 1-ին եռամսյակում պետական բյուջե են վճարել 174,9 մլրդ դրամ:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս