Յուրա Մովսիսյանը «Խոստում» ֆիլմի ցուցադրություն է կազմակերպել «Ռեալ Սոլթ Լեյք»-ի համար
Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք»ի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը «Խոստում» ֆիլմի փակ կինոդիտում է կազմակերպել թիմակիցների և անձնակազմի համար:
Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիմից հետո Մովսիսյանը խոսել է հայ ազգի անցած դժվարություններ մասին: «Հայերը պայքարող ազգ են: Հենց այս ֆիլմի շնորհիվ մեծ էկրաններից պատմվում է Հայոց ցեղասպանության մասին:
Արդեն 102 տարի է, ինչ պայքարում են միջազգային ճանաչման համար: Դա ամեն հայի պարտքն է»,-ասել է Մովսիսյանը: «Խոստումը» ֆիլﬕ նկարահանման ծախսերը հոգացել է աﬔրիկահայ գործարար, ﬕլիարդատեր Քըրք Քըրքորյանը, ինչի մասին հայտնի է
դարձել նրա մահվան օրը: Ֆիլմի դերակատարներից Մայքլը հայ դեղագործ է, ով թողել է իր գյուղն ու մեկնել Կոստանդնուպոլիս` ուսուﬓասիրելու բժշկություն:
Քրիսը աﬔրիկացի լուսանկարիչլրագրող է, ով եկել է այդ երկիր, որպեսզի լուսաբանի Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքն այդ ռազմաճակատում, և հարաբերությունների ﬔջ է Փարիզում սովորած հայ տաղանդավոր նկարչուհի Անայի հետ:
Մայքլի և Քրիսի միջև մրցակցություն է ընթանում Անային գրավելու համար: Առաջին համաշխարհային պատերազմի ու Հայոց ցեղասպանության ժամանակահատվածում էլ ծավալվում է այս սիրային եռանկյունին: