Բաժիններ՝

Մոուրինյոն` մանչեսթերյան դերբիի մասին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է մանչեսթերյան դերբիից:

«Ցանկություն ունեինք հարձակողական ֆուտբոլ խաղալ` օգտագործելով հակագրոհները: Ի տարբերություն առաջին խաղակեսի, որտեղ վերահսկողություն կար, երկրորդ կեսում ամեն ինչ բարդացավ: «Սիթի»-ն մեծ ճնշում էր գործադրում, իսկ մենք կիսապաշտպանությունում կարգով զիջում էինք: Միայն առաջին կեսը մեր ուզածով եղավ», ասել է Մոուրինյոն:

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 26-րդ տուրից հետաձգված «Մանչեսթեր Սիթի»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղում դարպասի գրավում չգրանցվեց: Մանչեսթեր քաղաքը ներկայացնող երկու թիմերն էլ, չնայած ունեցած հնարավորություններին, չկարողացան բացել խաղի հաշիվը: Հանդիպման 83-րդ րոպեին «Մանչեսթեր Յունայթեդ»-ը մնաց 10 ֆուտբոլիստով` կարմիր քարտ ստացավ Ֆելաինին: Հայաստանի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանը թիմի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 85-րդ րոպեին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս